ԱՄՆ-ը ժամանակավորապես դադարեցրել է Թուրքիայում գտնվող Ամերիկայի քաղաքացիների և վիզաների բոլործառայությունները Ստամբուլում ԱՄՆ քաղաքացիների դեմ հավանական ահաբեկչությունների և առևանգումների մասին«հավաստի հաղորդումների» պատճառով:
«Թուրքիայում ԱՄՆ ներկայացուցչությունը հավաստի հաղորդումներ է ստացել Ստամբուլում ԱՄՆ քաղաքացիների ևօտարերկրյա քաղաքացիների դեմ հնարավոր ահաբեկչությունների և առևանգումների մասին, ինչպես նաև ԱՄՆ գլխավորհյուպատոսության և Թուրքիայի հնարավոր այլ վայրերի դեմ», - ասվում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանությանհայտարարության մեջ:
Վերջինս ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ էր տալիս «լուրջ զգուշություն ցուցաբերել» այն վայրերում, որտեղ ամերիկացիներըև այլ օտարերկրյա քաղաքացիներ են հավաքվում, «այդ թվում` մեծ գրասենյակային շենքերում և առևտրի կենտրոններում»:
Անկարայում ԱՄՆ դեսպանատան խոսնակը CBS News-ին ասել է, որ նախազգուշացումը տրվել է «անվտանգությանպայմանների շարունակական գնահատման արդյունքում»:
Մամուլի խոսնակը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիայի կառավարությանը «Թուրքիայում բնակվող ամերիկացիների,ինչպես նաև մեր դեսպանություն և հյուպատոսություններ այցելող Թուրքիայի քաղաքացիների անվտանգություննապահովելու համար»: