Մատչելի հղումներ

Ադրբեջանն արգելված ռումբեր է օգտագործել ԼՂ բնակավայրերի դեմ. HRW ուսումնասիրություն


Ադրբեջանը կասետային արգելված ռումբեր է օգտագործել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի դեմ։ Ադրբեջանականկողմը առնվազն չորս անգամ կասետային զենք է կիրառել: Այս մասին հրապարակել է «Hyuman Rights Watch»իրավապաշտպան կազմակերպությունը:

«Կասետային զենքի օգտագործումը հատկապես բնակեցված վայրերում ցույց է տալիս, որ ակնհայտորեն անտեսվում էքաղաքացիական անձանց անվտանգությունը։ Կասետային զենքը երբեք չպետք է որևէ մեկի կողմից օգտագործվի ոչ միպարագայում, առավել ևս քաղաքներում, քաղաքացիական անձանց` կանխատեսելի ու անընդունելի վնասներ հասցնելուպատճառով»,- ասել է HRW-ի զենքի հարցերով բաժնի տնօրեն, կասետային ռումբերի դեմ միավորման նախագահ ՍթիվենԳուսը։ HRW-ը բացմիցս դիմել է Ադրբեջանի իշխանություններին այնտեղ հետաքննություններ անցկացնելու համար, սակայն դեռթույլտվություն չի ստացել։ Հետևաբար չի կարողացել ստուգել Ադրբեջանի պաշտոնյաների մեղադրանքները, թե հայկականկողմը կասետային ռումբեր է օգտագործ:

HRW-ի մասնագետները հոկտեմբերին ուսումնասիրել են Ստեփանակերտի ու Հադրութի դեմ կիրառված կասետայինհրթիռների ու ռումբերի հասցրած հետևանքները, պայթած զենքի մնացորդները, չպայթած մասերը, զրուցել նաևհարձակումների, պայթյունների ականատեսների հետ։

Ստեփանակերտի բնակիչները HRW-ին ասել են, որ ադրբեջանական կողմից կասետային ռումբերով գրոհները սկսվել ենհենց առաջին օրից` սեպտեմբերի 27-ի առավոտյան, քաղաքի բնակելի թաղամասի վրա։

Ըստ ուսումնասիրության՝ նշված վայրում հայտնաբերել է Mo95 հրթիռի հարվածին բնորոշ հետևանքներ։

Հարևանությամբ ապրող 69-ամյա մի կին պատմել է, որ այդ օրն առավոտյան 7:15-ին շենքը սկսեց ցնցվել։ «Երբ ռումբերըսկսեցին թափվել, երեխաները սկսեցին ճչալ, բոլորը խուճապի մեջ էին։ Մենք բացեցինք պատուհանն ու այրվող մեքենաներտեսանք։ Մենք տեսանք, որ նրանք հրդեհվում են փոքր, վարդագույն բաներից ու փախանք նկուղ»,- իրավապաշտպանկազմակերպությանը պատմել է Ստեփանակերտի բնակիչը։ Նա ասել է, որ ռումբի որոշ մասեր չեն պայթել, ու մարդիկմանկական խաղահրապարակի ավազով ծածկել են դրանք անվտանգության համար, մինչև հաջորդ օրը արտակարգիրավիճակների ծառայությունը տարել է դրանք։

Հոկտեմբերի 12-ին HRW-ի մասնագետները այցելել են այդ վայրը, սակայն կասետային ռումբի վնասները հնարավոր չէրճշգրիտ որոշել, որովհետև ուրիշ զենքով նույն տեղի վրա նորից հարձակում էր կատարվել։

Կասետային մեկ այլ զենք, առնվազն մեկ LAR-160 տիպի հրթիռ է արձակվել նույն վայրից մի քանի հարյուր մետրհեռավորության վրա։ HRW-ը արձանագրել է իսրայելական արտադրության LAR-160 հրթիռի, Mo95 ռումբի մնացորդները ։ Այդհարձակումների հետևանքով տուժել են տներ, մասնավոր բիզնեսի շենքեր:

HRW-ի փոխանցմամբ՝ կասետային ռումբերով Ստեփանակերտում հարձակման ենթարկված երեք թաղամասերում զորանոցկամ ռազմական տեխնիկա չի հայտնաբերվել: Եվ եթե նույնիսկ դրանք լինեին` հաշվի առնելով կասետային ռումբիհետևանքները, դրանց օգտագործումը քաղաքացիական բնակավայրում պատերազմի օրենքով արգելվում է։

2008 թվականի միջազգային կոնվենցիան արգելում է կասետային ռումբերի կիրառումը, պահանջում է վերացնել դրանք,ինչպես նաև աջակցել այդ ռումբերից տուժածներին: 110 երկիր միացել է կոնվենցիային, սակայն Ադրբեջանն ու Հայաստանըդրանց թվում չկան։ Նրանք ասել են, որ չեն կարող միանալ համաձայնագրին, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղիհակամարտությունը։ Ըստ HRW-է՝ երկու երկրներն էլ պետք է անհրաժեշտ քայլեր կատարեն կասետային զենքն արգելողկոնվենցիային առանց հետաձգելու միանալու համար։

XS
SM
MD
LG