Մատչելի հղումներ

Ինտերնետային ընկերությունների քննությունը` մինչեւ նախագահական ընտրությունները


Բոլորը գիտեն, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեծ ակտիվություն է ցուցաբերում թվիրթերյան իր էջում: Սակայն Թվիթերը վերջերս նախազգուշացումներ է դրել նրա թվիրթերյան մի քանի, ինչպես օրինակ կորոնավիրուսի մասին ու փոստային ընտրությունների շուրջ գրառումների վրա: Հիշեցնենք, որ Թվիթերը ժամանակավորապես արգելել էր, որ նախագահն իր էջում տեղադրեր Ջո Բայդընի որդու մասին գրություն: Թվիթերի այս քայլն արժանացել էր ոմանց քննադատությանը եւ մյուսների գովասանքին:

Ֆեյսբուքը եւ մյուս սոցցանցերը նույնպես դիմել են Բայդընի որդու մասին Թրամփի գրառումները սահմանափակելու քայլին:

Ինչու՞ են այս ընկերություննեը նման գործողությունների դիմում հիմա:

Ոչ վաղ անցյալում ինտերնետային ընկերությունները օգտատերերին թույլ էին տալիս միմյանց միջեւ հաղորդակցությունն իրականացնել առանց մեծ միջամտության: Սակայն 2016 թվականի ընտրություններից հետո նրանք դարձան քննադատությունների թիրախ այն բանի համար, որ բավարար գործողություններ չեն իրականացրել ապատեղեկատվությունն արգելելու ուղղությամբ:

Այժմ ուժի մեջ մտած օրենքները դա թույլ են տալիս անել, որոնք հանրապետականների խոսքերով, կիրառվում են ոչ արդար կերպով ու փորձում են լռեցնել պահպանողականների ձայնը:

Իսկ եթե օրենքները փոխվեն այնպես, որոնց համաձայն ինտերնետային ընկերությունները պատասխանատվությում չկրեն ապատեղեկատվության համար, այս ընկերությունները կկանգնեն ինքնաոչնչացման վտանգի առջեւ, ասում են փորձագետները:

Այնպես որ, այսօր, երբ մոտենում է նախագահական ընտրությունների օրը, ինտերնետային ընկերություններն անցնում են քննաշրջան, որի ընթացքում պիտի ապացուցեն արդյոք իրենց հարթակը տրամադրում են այնպես, ինչպես ուզում է ամերիկացի անկողմնակալ ընտրողը:

XS
SM
MD
LG