Մատչելի հղումներ

Կորոնավիրուսի պատվաստանյութը պատրաստ չի լինի մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները


Նախագահ Դոնալդ Թրամփի կանխատեսումը, որ կորոնավիրուսի պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունները, ձախողված է:

Դեղագործական Pfizer ընկերությունը հայտարարել է, որ չի փորձի շտապ կերպով հաստատել կորոնավիրուսի իր պատվաստանյութը մինչև նոյեմբերի վերջ:

Պատվաստանյութերի մշակման երկու այլ առաջատարներ դադարեցրել են աշխատանքը: Չորրորդը դժվար թե արդյունքներ ստանա մինչև տարեվերջ:

Թրամփը բազմիցս ասել է, որ պատվաստանյութը շատերին հասանելի կլինի նույնիսկ ընտրություններից առաջ, որպես վարչակազմի գերարագ ու մեծամասշտաբ գործողության մաս, որն ուղղված է պատվաստանյութի զարգացման արագացմանը:

Կառավարության և ոչ պետական առաջատար գիտնականները երկար ժամանակ պնդում էին, որ հայտարարված ժամկետները անիրատեսական են:

Հայտարարության մեջ Pfizer- ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան ասում է, որ ընկերությունը կարող է պարզել մինչև հոկտեմբերի վերջ, թե արդյոք իր պատվաստանյութը գործում է: Այնուամենայնիվ, ընկերությունը կկարողանա վստահորեն հաստատել իր պատվաստանյութի անվտանգ լինելը ոչ շուտ, քան նոյեմբերի վերջը:

«Անվտանգությունը մեր գերխնդիրն է և կլինի», - գրել է Բուրլան:

XS
SM
MD
LG