Մատչելի հղումներ

Ռուսական 2 ռմբակոծիչներ են կասեցվել Ալյասկայի ափերի մոտ, ԱՄՆ-ի կամ Կանադայի օդային տարածքներ չեն մտել


Հյուսիսամերիկյան օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը (NORAD) հայտնում է, որ իր F-22 կործանիչները Ալյասկայի շրջանում որսացել են երկու ռուսական Tu-95 ռազմավարական ռմբակոծիչներ:

Երկուշաբթի երեկոյան հայտնաբերված ռմբակոծիչներին ուղեկցում էին երկու Սու -35 կործանիչներ, -ասվում է հրամանատարության Twitter-ում:

«Բոլոր ռուսական ինքնաթիռները գտնվում էին միջազգային օդային տարածքում և ոչ մի պահ չեն մտել ԱՄՆ կամ Կանադայի օդային տարածք», - ասված է հայտարարության մեջ:

XS
SM
MD
LG