Մատչելի հղումներ

ԼՂ հակամարտությունը շարունակում է խաղաղ բնակչության կյանքեր խլել


Լեռնային Ղարաբաղի պատերազմում հայտարարվածհրադադարը տևեց ընդամենը ժամեր, կամ գուցե նույնիսկ րոպեներ: Երկու կողմերում աճում է ազգային հպարտությունը, երբ քաղաքներն ու գյուղերը հարձակման են ենթարկվում:Քաղաքացիական բնակչությունը վիրավորվում, զոհվում կամ պատսպարվում են ապաստարաններում հակամարտության երկու կողմերում:

Ավելի քան երկու շաբաթ է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը, ռմբակոծվում է, տուժվում են խաղաղ բնակիչներ հակամարտության երկու կողմերում:

Ենթադրվում է, որ տագնապի այս ազդանշանները կվերջանան պայթնուններից հետո, բայց դա միշտ չէ:

30 տարվա այս հակամարտությանվերջին երեք շաբաթներին Ստեփանակերտում ավելի շատ մարդ կարելի է գտնել գետնի տակ, քան փողոցներում:

Ստեփանակերտի բնակիչ Հմայակ Վանյանի խոսքով՝
«Նրանք գնդակոծում են զենքերով, որոնք մենք նախկինում չենք տեսել: Դա շատ տարբեր է: Դուք ձեր աչքերով կարող եք տեսնել, թե ինչ է կատարվում»:

Հայտարարված զինադադարից հետո, որի միջնորդ է Ռուսաստանը և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միմյանց սկսեցին մեղադրել այն խախտելու մեջ:

Անցած կիրակի հրթիռ է ընկելԱդրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում ՝ Գյանջայում, առաջնագծից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա: Մի քանի խաղաղ բնակիչներ են զոհվել:

Գանջայի բնակիչ Վեսիլ Մեհմեդովան ասում է. «Մենք արդեն 30 տարի ապրում ենք այս բռնակալությամբ: Եղբայրներիցս մեկի երկու տներըքանդվել են: Նրա որդին ու կինը վիրավոր են: Նրա ավագ որդին առաջնագծում է: Ի՞նչ կարող եմ ասել»:

Հայերն ասում են, որ այս տարածաշրջանը Ադրբեջանին զիջելու հնարավորությունը սպառնում է նրանց գոյությանը որպես հայրենիք ունեցող ժողովուրդ: Ադրբեջանցիներն ասում են, որ տարածքը շուրջ 30 տարի անօրինական կերպով օկուպացվել է, ինչի արդյունքում հազարավոր մարդիկ տեղահանվել են:

Այս անվերջ թվացող պատերազնում երկու կողմերից սգացողներն էլ թաղում են հարյուրավոր զոհերի, այդ թվում տասնյակ խաղաղ բնակիչների:

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսի խոսքով՝
«Վաղ թե ուշ հանգիստ կլինի: Վաղ թե ուշ յուրաքանչյուր պատերազմ կավարտվի, կդադարի: Բայց ե՞րբ է դա գալու»:

Առայժմ պատերազմը հիմնականում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց Թուրքիան արդեն բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը Հայաստանի հետ անվտանգության պայմանագիր ունի: Տեղացիներն ասում են, որ իրենց ողբերգությունը կարող է հեշտությամբ տարածվել, եթե այս հակամարտությունը վերածվի մեծ բազմազգ պատերազմի:

XS
SM
MD
LG