Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավորի պաշտոնի շուրջ լսումները շարունակվում են


ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Թրամփի կողմից նշանակված Էմի Քոունի Բարեթը, որը սպասում է այս պաշտոնը ստանձնելու համար Սենատի կողմից հաստատմանը, այստեղ անցկացվող լսումների ժամանակ շարունակ շեշտը դնում է իր այն մտքի վրա, որ ինքը երկրի բարձրագույն դատարան չի տանի իր անձնական օրակարգը ու կրոնական ուղղավածությունը:

‘’Իմ անձնական տեսակետները որեւէ կապ չեն կարող ունենալ դատական որոշումներ կայացնելու հետ’’, ասել է նա:

Հանրապետական սենատորները գովեստի խոսքեր են լսումների ժամանակ շռայլում Բարեթի հասցեին որպես յոթ զավակների մայր, որպես նվիրված կաթոլիկ հավատացյալ, ու հույս հայտնում, որ նա նոր մոտեցումներ կբերի դատարան:

Սակայն դեմոկրատները դժվար հարցերով փորձում են ծուղակը տանել նրան: Հատկապես խոսքը վերաբերում է մինչեւ ընտրությունները նրա նշանակումը հափշտապ հաստատելու փորձերին:

Ինչպես սենատոր Փաթրիկ Լիհին է հիշեցնում, նախագահ Թրամփը հայտարարել է, թե ինքը ցանկանում է, որ իր կողմից նշանակված անձն ապահովի ընտրություններում իր հաղթանակը: ‘’Ուրեմն ինչպե՞ս կարող է անկողմնակալ լինել նա, ում փորձում են ընտրապայքարի այս թեժ ժամանակահատվածում արագ հաստատել Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում’’, ասում է նա:

Դեմոկրատներին այս լսումների ընթացքում չի հաջողվում ստալան Բարեթի պատասխաններն այն մասին, թե ինչ դիրք է ինքը որդեգրելու կարեւոր մի շարք հարցերում, ինչպես օրինակ առողջապակահական համակարգում վերաբերող բարեփոխումներին:

Բարեթի նկատմամբ դեմոկրատների քաղաքական հարձակումները չորեքշաբթի օրը նորից շարունակվում էին արհեստական վիժեցումների հարցի շուրջ: ‘’Երբ մեր բնակչության կեսը կանայք են, շատ մտահոգիչ է, որ այստեղ նույնիսկ չենք կարողանում ստանալ հստակ պատասխան’’, հայտարարել է սենատոր Դայան Ֆայնստայնը:

Հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների փոքր մեծամասնությունը գտնում է, որ Գերագույն դատարանի դատավորի հաստատումը պիտի տեղի ունենա նախագահական ընտրություններից հետո: Սակայն այս ընթացքը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավորի ցմահ պարտկանությունները Բարեթին հանձնելու որոշումը Սենատի լիագումար նիստի հաստատմանը կհանձնվի հոկտեմբերի 26-ին:

XS
SM
MD
LG