Մատչելի հղումներ

Ռուսական զինադադարի գործարքը  Հայաստանի և Ադրբեջանի միջև տապալվում է. վերլուծաբաններ


Լեռնային Ղարաբաղի երեք տասնամյակ առաջ բռնկված հակամարտությունն այսօր կրկին ռազմական գործողությունների էվերածվել: Այն ընթանում է նոր սերնդի զինատեսակներով՝ ճգնաժամ առաջացնելով Ղարաբաղում:

Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանի խոսքով՝ «Մարդիկփորձում են ավելի ապահով տեղեր գտնել իրենց համար` խուսափելու իրավիճակի սրացումից և բռնությունից»:

Նախկինի պես այժմ էլ Մոսկվան դերակատարություն ունի այս հակամարտությունում:

Զոհերի թվի աճի ֆոնին Կրեմլի գլխավոր դիվանագետը միջնորդեց ժամանակավոր հրադադարի ռեժիմ հաստատելուհամար:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով. «Հայտարարվում է հրադադար 2020 թ. հոկտեմբերի 10-ի երեկոյան 12: 00-ից` մարդասիրական նպատակներով`ռազմագերիների և այլ կալանավորված անձանց ու զոհերի մարմինների փոխանակման համար»:

Հայտարարված հրադադարը մեկ օր էլ չտևեց՝ բացահայտելով Ռուսաստանի ազդեցության սահմանները միտարածաշրջանում, որտեղ նա ժամանակին պարտադրել է իր կամքը, ասում են դիտորդները:

Տարածաշրջանային վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն «Ամերիկայի ձայնին ասել է. «Ի՞նչ կարող է անել ՌուսաստանըԿովկասում: Խաղալ ինչպես նախկինում էր՝ ունենալով անընդհատ միջնորդի դեր: Բայց ռուսական միջնորդությունը ոչնչի չիհանգեցրել»:

Տարածաշրջանի ուժերի վակուումի մեջ է մտել Թուրքիան. ՆԱՏՕ-ի անդամ երկիր, որը ցանկանում է աջակցել Ադրբեջանին ևընդլայնել իր ազդեցությունը հարավային Կովկասում:

Ըստ վերլուծաբանների, սակայն, Անկարայի գործողությունները մինչ այժմ Ռուսաստանի կողմից նվազագույն կանխման չեն բախվել: Կրեմլի քայլերը համընկնում են իր սեփական մրցակցային աշխարհաքաղաքական և առևտրայինհավակնությունների հետ:

Տարածաշրջանային փորձագետ Արկադի Դուբնովի խոսքով՝ «Ռուսաստանը չի կարող դիմակայել Թուրքիային, քանի որ չի կարող փչացնել իր հարաբերությունները գազի և նավթամուղերի շուկայում ամենամեծ կոմերցիոն գործընկեր Ադրբեջանիհետ»:

Այդուհանդերձ, ավելի լայնամասշտաբ պատերազմի ռիսկերը մնում են նույնը:

Նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացնում է, որ Ռուսաստանը կարող է պահպանել Հայաստանի հետ փոխադարձպաշտպանական դաշնագիրը, եթե մարտերը տարածվեն Լեռնային Ղարաբաղից դուրս և դեպի Հայաստան:

Առայժմ Մոսկվան ասում է, որ իր առաջնահերթությունը շարունակում է տալ ավելի «առարկայական» բանակցություններին,որոնք ուղղված են մարտերի դադարեցմանը:

XS
SM
MD
LG