Մեկ ժամ առաջ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն "Թվիթեր"-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել, հորդորելով ԼՂ հակամարտության կողմերին պահպանել հրադադարի պայմանավորվածությունն ու կարևորել խաղաղ կարգավորումը:
"ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին իրականացնել իրենց կողմից ստանձնած պարտավորությունները հրադադարի վերաբերյալ, համաձայնեցված կարգով և դադարեցնել քաղաքացիական տարածքների թիրախավորումը, ինչպիսիք են Գյանջան և Ստեփանակերտը: Մենք ցավում ենք մարդկային կյանքի կորստի համար և հավատարիմ ենք մնում խաղաղ կարգավորմանը",- ասված է Մայք Պոմպեոի հայտարարությունում: