Մատչելի հղումներ

Թուրքիայի գործողությունները նորից սրում են իրավիճակը Միջերկրական ծովում


Հունաստանի զորավարժությունները. արխիվ
Հունաստանի զորավարժությունները. արխիվ

Հունաստանը մեղադրում է Թուրքիային Միջերկրական ծովում առկա ճգնաժամը լուծելու ջանքերը խափանելու մեջ: Աթենքն այս մասին հայտարարությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ Թուրքիան հայտարարեց, որ դեպի ջրային վիճահարույց տարածքներ է նորից ուղարկում հետազոտական մի նավ:

Թուրքիայի այս քայլը սպառնում է նոր հակամարտություն սկսել հունական կղզիների, Կիպրոսի եւ Թուրքիայի հարավային ափերի միջեւ գտնվող ծովային սահմանների հարցով: Վիճաբանություն, որը խորացել էր անցած ամռան ընթացքում, երբ այդ նավի այստեղ գտնվելու պատճառով ռազմական տեղաբաշխումներ էին իրականացրել ՆԱՏՕ-ի երկու անդամ պետություններ Հունաստանն ու Թուրքիան:

Թուրքիան հայտարարում է, որ ‘’Օրուչ Ռեիս’’ անվանումը կրող նավը Անթալիայի նավահանգստից դուրս է եկել երկուշաբթի օրը եւ մեկնում է դեպի նշված տարածք:

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Թուրքիայի կողմից կայացված այդ որոշումը ‘’ուղիղ եւ մեծ սպառնալիք է այս տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության համար’’:

Թուրքիան այս նավն այստեղ ուղարկելու որոշումը հրապարակեց այն բանից հետո, երբ Հունաստանը հայտարարեց Էգեյան ծովում հոկտեմբերի 29-ին զորավարժություններ սկսելու ծրագրի մասին: Այդ օրը Թուրքիան նշում է իր ազգային տոնը: Թուրքիան, ի պատասխան, հայտարարել է, որ իր ուժերն էլ զորավարժություններ կսկսեն դրանից մեկ օր առաջ:

Հիշեցնենք, որ Թուրքիային սպառնում են Եվրոպական միության պատժամիջոցները, քանի որ Թուրքիայի այս գործողություններն ուղղված են ընդդեմ եվրոպական այս կառույցի երկու անդամների` Հունաստանի ու Կիպրոսի:

XS
SM
MD
LG