Hip-hop երգիչ Արմինը, մարդասիրական տուփեր է փաթեթավորում իր խանութում, օգնությունը հայաստան է ուղարկվում Լոս Անջելեսից Երևան հատուկ չվերթներով, որոնք կազմակերպել է հայկական սփյուռքը:
«Սկզբում մենք մարդկանց ասում էինք՝ բերեք այն, ինչ անհրաժեշտ եք համարում. դեղեր, հագուստ, սնունդ: Բայց հիմա մենք բոլորին խնդրում ենք, որ, գումար փոխանցեն համահայկական հիմնադրամին»,-ասում է նա:
Համայնքն արդեն հավաքել է տասնյակ միլիոն դոլարներ:
«Մենք մինչ այժմ հավաքել ենք ավելի քան 80 միլիոն դոլար, բայց փոխանցումներն աճում են, և սա միայն հիմնադրամի պաշտոնական կայքում»,-ասում է երիտասարդ հայերի միավորման ներկայացուցիչ Միլենա Մայլյանը:
Միացյալ Նահանգներում ավելի քան մեկ ու կես միլիոն հայ է ապրում, մեծ մասը՝ Կալիֆոռնիայում: Լեռնային Ղարաբաղում ռազմական բախման սկիզբից ի վեր ամերիկահայերը, կարծես, հավաքվել էին ինչպես երբրէ:
«Այն, ինչ մենք անում ենք, մի կաթիլ է օվկիանոսում, բայց այսպիսով մենք մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանում և Արցախում գտնվող մեր եղբայրներին ու քույրերին, որ նրանք իմանան, որ մենակ չեն, հայկական սփյուռքը աղոթում է նրանց համար: »,-ասել է արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը:
Դաշնային իշխանությունների ուշադրությունը գրավելու համար հայկական սփյուռքը արգելափակում է մայրուղիներ, կազմակերպում է պիկետներ խոշոր հեռուստաալիքների և տպագիր մամուլի շենքերի դիմաց: Համայնքը հազարավոր բողոքի ցույցեր է անցկացնում ամբողջ Ամերիկայում:
Այնուամենայնիվ, Կալիֆորնիայի իշխանությունները սովորաբար սփյուռքին աջակցում են նույնիսկ առանց պիկետների:
Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետտին ասել է. «Ես հպարտ եմ, որ Լոս Անջելեսը դարձել է աշխարհի ամենամեծ հայկական սփյուռքի տունը, այս քաղաքը ձեր տունն է, և ես կիսում եմ ձեր մտահոգությունները, ես լսում և տեսնում եմ ձեզ: Մենք հրադադար ենք պահանջում, և հորդորում Թրամփի վարչակազմին դիվանագիտական եղանակով լուծել խնդիրը»:
Գարսեթին Twitter-ում պատասխանել է Թուրքիայի հյուպատոսի նամակին, որով վերջինս քաղաքապետին հիշեցրել է, որ քաղաքում կա նաև թուրքական սփյուռք. «Աշխատասեր թուրք-ամերիկացիները իրենց ներդրումն ունեն այս քաղաքում, Կալիֆոռնիայում և առհասարակ ԱՄՆ-ում: Եկել է ժամանակը, որ տեղական իշխանությունները նույնպես հիշեն նրանց իրավունքները: Նման հայտարարությունները կարող են վնասել թուրք ամերիկացիներին»,-գրել է հյուպատոսը պաշտոնական նամակում:
Ամերիկայի ադրբեջանական համայնքը նույնպես փորձում է աջակցել իր հայրենակիցներին: Չնայած այն անհամեմատ փոքր է:
Աֆետը, ԱՄՆ-ում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչ Աֆետն ասել է. «Այս պահի դրությամբ ԱՄՆ-ում ապրում է 50-ից 100 հազար ադրբեջանցի ներկա իրավիճակը մեզ նույնպես միասվորեց»:
Համայնքն ակտիվորեն հավաքում է միջոցներ, որոնք ուղարկվում են իրենց հայրենիք:
«Մենք ունենք մահացածներ, վիրավորներ, վնասված շենքեր, բնակելի տարածքներ, մարդիկ օգնության կարիք ունեն, ոչ միայն նյութական, այլ նաև բարոյական, և մենք դա անում ենք: Մենք ունենք երիտասարդներ, ովքեր վերապատրաստվել են Ամերիկայում և Եվրոպայում, նրանք խոսում են տարբեր լեզուներով, կարող են ասել այն, ինչ մտածում են, կարող են գեղեցիկ և լավ արտահայտել իրենց կարծիքը, տեղեկություններ փոխանցել մշակույթի, պատմության, Ադրբեջանում կատարվող իրադարձությունների մասին »:
Համացանցում երկու երկրների ներկայացուցիչներն իսկապես շատ ակտիվ են՝ փորձելով ստանալ աստղերի աջակցությունը: Երբեմն խոսքը վերաբերում է միջադեպերի, օրինակ՝ Պենելոպե Քրուզի հետ ֆիլմի գովազդային պաստառը կոլումբիական դրոշի ֆոնին, որը նման է հայկականին, ստացել է ավելի քան 20 հազար մեկնաբանություն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: