՛՛Ես տեղեկություն ունեմ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) այսօր հայտնեց, որ իրենք խորապես մտահոգված են ԼՂ հակամարտության գոտու շփման գծի երկայնքով ընթացող ռազմական գործողությունների կապակցությամբ: Նրանք կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
Մեր գործընկերները տեղեկացնում են ռազմական գործողությունների շարունակման մասին, որոնք խլում են խաղաղ բնակիչների կյանքեր, իսկ շատերը վիրավորվում են: Ավերվում են քաղաքացիական բնակչության անշարժ գույքը և ենթակառուցվածքները: Հաղորդվում է, որ ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս ավելի քան 40 խաղաղ բնակիչ է զոհվել և ավելի քան 200-ը վիրավորվել երկու կողմերից: Հարյուրավոր ընտանիքներ լուրջ վնասներ են կրել:
Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում հարգել մարդու իրավունքների միջազգային օրենքները և մարդասիրական միջազգային իրավունքը, մասնավորապես` ապահովելով խաղաղ բնակչության պաշտպանությունը և կանխելով քաղաքացիական ենթակառուցվածքների վնասները:
ՄԱԿ-ի անդամ երկրների անձնակազմը թե Երևանում, և թե Բաքվում պատրաստ են արձագանքել մարդասիրական կարիքներին, դրանց ի հայտ գալուն պես: Ոչ մի կառավարություն մեզանից միջազգային օգնություն չի խնդրել՛՛,- ասել է նա:
Հետագայում պատասխանելով լրագրողների հարցերին կապված հայ-ադրբեջանական բախումների ընթացքում հրթիռակոծության դեպքերի մասին՝ Դյուջարիկը նշեց.
՛՛Մենք շփման գծում, առաջնագծում չունենք դիտորդ, բայց այն, ինչ կարող եմ ձեզ ասել, այն է, որ Գլխավոր քարտուղարը շատ ուղղակիորեն դատապարտել է լարվածության աճը, որը մենք տեսել ենք հակամարտության գոտում անցած մի քանի օրերի ընթացքում՝ չնայած, միջազգային հանրության բազմիցս հնչեցրած կոչերին ռազմական գործողույուններն անմիջապես դադարեցնելու մասին:
Մենք շատ մտահոգված ենք այն ամենի կապակցությամբ, ինչին ականատես ենք, ներառյալ ռազմական գործողությունների ընդլայնումն ու հատկապես քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման մասին հաղորդումները:
Պետք է վերստին կրկնել, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կարևոր է, որ բոլոր կողմերն անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, և բոլոր համապատասխան տարածաշրջանային և միջազգային դերակատարները գործադրեն իրենց ազդեցությունը ՝ մարտերի հրատապ դադարեցման և ԵԱՀԿ հովանու ներքո բանակցությունների վերսկսման համար՛՛,- հայնեց նա:
Facebook Forum