Մատչելի հղումներ

Ֆրանսիան և Թուրքիան քննադատում են միմյանց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ


Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով երկկողմանի քննադատությունների ալիք է սկսվել ՆԱՏՕ-ի երկու անդամ երկրների՝ՖրանսիայիևԹուրքիայիմիջև:

Լեռնային Ղարաբաղում չորս օր շարունակվող մարտերը սպառնում են վերածվել լայնածավալ պատերազմի, եւմիջազգայինհամայնքը մտահոգված է, որ պատերազմին կարող են խառնվել նաև Թուրքիան և Ռուսաստանը:

ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մի քանիսն անհանգիստ են Անկարայի դիրքորոշմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ:

Չորեքշաբթի օրը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Անկարան պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ասել է թե, "կանեն հնարավոր ամեն ինչ":

Չավուշօղլուն նաև հայտարարել է, թե Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին հավասարազոր է "Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացմանն աջակցելուն":

Ի պատասխան, Ֆրանսիայի նախագահը Լատվիա կատարած այցի ընթացքում իր ասուլիսի ժամանակասելէ,- "Եսարձանագրել եմ Թուրքիայի հայտարարությունները, որոնքկարծումեմ, անխոհեմենուվտանգավոր: Եվսահատկապեսասումեմ, Հայաստանը նկատի ունենալով, Ֆրանսիան խորապես մտահոգված է Թուրքիայի կողմից վերջին ժամերին արված պատերազմական հայտարարություններով, որոնք Ադրբեջանին ուղղորդում են դեպի Լեռնային Ղարաբաղը նորից նվաճելու, ինչը մերկողմից անընդունելի է":

Էմանուել Մակրոնը նաև հայտնել է, որ այս թեմայով խոսելու է Մինսկի խմբի անդամ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:


Այդ ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ: Որից հետո Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ Ռուհանին անհանգստացած է իրադրության սրմամբ:

Փաշինյանն ասել է, թե այս պահի դրությամբ չի նախատեսում հետխորհրդային անվտանգության համաձայնագրի շրջանակներում դիմել Ռուսաստանի օգնությանը, թեևչիէլ դա բացառել:

Փաշինյանի խոսքերով, Պուտինի հետ երեքշաբթի օրվա հեռախոսազրույցի ժամանակ չի քննարկվել Ռուսաստանի ռազմական ներգրավվածության հնարավորությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը նույնպես մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ, որի ընթացքում իրենց կյանքնեն կորցնում նաև խաղաղբնակիչներ: "Մենք ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին",- ասվում է ԱՄՆ-ի հայտարարությունում:

Վաշինգտոնը խստորեն դատապարտում է բռնության սրումը: Հաղորդվել է, որ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը զանգահարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյխուն Բայրամովին և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին և կողմերին կոչ արել դադարեցնել ռազմական գործողություններն ու անցնել հաղորդակցման այլ միջոցների՝ հետագա սրումը կանխելու համար:

Ֆրանսիան և Թուրքիան քննադատում են միմյանց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ
please wait

No media source currently available

0:00 0:02:35 0:00

XS
SM
MD
LG