ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը թվիթերի իր էջում գրել է. «Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում զոհերի արագ աճի հետևանքով Թրամփի վարչակազմը պետք է կոչ անի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ նվազեցնել իրավիճակի լարվածությունը: Վարչակազմը նաև պետք է պահանջի, որ մյուսները, ինչպես Թուրքիան, հեռու մնան այս հակամարտությունից»: