Ղարաբաղյան հակամարտության շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան սկսված բախումների հետևանքով Զոհեր կան թե զիինված ուժերի, թե խաղաղ բնակչության շարքերում:
Նախնական պաշտոնական տվյալներով հայկական կողմը ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր: Ադրբեջանական կողմի զոհերի թվի մասին դեռ պաշտոնական տեղեկություններ չկան:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինայանը հայտարարել է ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի մասին: Ավելի ուշ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ զորահավաքն իրականացվում է մասնակի:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ռազմական դրության մասին երկրի մի շարք շրջաններում և քաղաքներում:
Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ արեց երաշխավորել, որպեսզի Թուրքիան չներգրավվի ԼեռնայինՂարաբաղի տարածաշրջանի հակամարտության մեջ:
Թարմացում.
Ըստ պաշտոնական աղբյուրների՝ հակամարտության գոտում բախումները շարունակվում են: