Մատչելի հղումներ

Բախումներ Լեռնային Ղարաբաղում. կողմերը հաղորդում են խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների մասին 


Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ղարաբաղյան հակամարտության շփման գծի ողջ երկայնքով բախումներ են սկսվել: Կողմերը հաղորդում են խաղաղ բնակավայրերի հրետակոծման մասին, ներառյալ Ստեփանակերտի, հաղորդվում է նաև զոհերի և վիրավորների մասին: Նախնական տվյալներով հայկական կողմի քաղաքացիական բնակչության շրջանում կա հաստատված 2 զոհ ու տասնյակ վիրավոր:

Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ ադրբեջանական ուժերը հրթիռակոծել են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը, իսկ Բաքուն մեղադրել է հայկական ուժերին ադրբեջանական դիրքերը և գնդակոծելու մեջ:
Հայաստանում ռազմական դրություն է հայտարարվել: Հայտարարվել է համընդհանուր զորահավաք:
Կողմերը շարունակում են մեղադրել միմյանց պատերազմ սանձազերծելու մեջ:

ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, դատապարտել են ուժի կիրառումը և ափսոսանք հայտնել զոհերի կապակցությամբ: Համանախագահները կոչ են արել անմիջապես դադարեցնել կրակը և վերսկսել բանակցությունները: Նրանք ընդգծել են, որ հակամարտության կարգավորումը չունի ռազմական լուծում և պետք է հիմնված լինի խաղաղ բանակցությունների վրա:

Ռազմական գործողությունների վերաբերյալ իրենց մտահոգություններն են հայտնել ԵՄ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լեհաստանը, որոնք ևս կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը և վերադառնալ խաղաղ բանակցություններին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհունու Բայրամովի հետ: Հեռախոսազրույցների ընթացքում Լավրովն իր խորին մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեթ Էրդողանը թվիթերյան գրառմամբ աջցություն է հայտնել Ադրբեջանին և Հայաստանին մեղադրել հարձակման մեջ:

Հարավային Կովկասում խաղաղության հաստատման կոչով է հանդես եկել նաև Հռոմի Պապը. «Դիմում եմ հակամարտող կողմերին՝ կոչ անելով հստակ քայլեր ձեռնարկել՝ տարաձայնություններն առանց ուժի կարգավորելու համար»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում էտարածածադրբեջանական բանակի կողմից 6 բնակավայր գրավելու մասին, ինչը Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է՝ այն որակելով սադրանք:

XS
SM
MD
LG