Փոստով ԱՄՆ նախագահի քվեարկության շուրջ կուսակցական տարաձայնությունները կարող են հանգեցնել որոշփորձագետների կանխատեսած վիճարկվող ընտրություններ ունենալուն: Ըստ այդ սցենարի՝ նախագահ Թրամփը կարող էհաղթել ընտրություններից անմիջապես հետո գրանցված արդյունքերով, բայց վերջնական արդյուքներով կհաղթի դեմոկրատական կուսակցության մրցակից Ջո Բայդենը, քանի որ հաջորդող օրերին հաշվելու են փոստով քվեարկությանարդյունքերը:
Փոստով քվեարկությունը համարելով կեղծիք և խաբեություն ՝ Թրամփը կանխատեսում է, որ քվեաթերթիկների հաշվարկիժամանակ կարող են առաջանալ իրավական խնդիրներ, որոնց, ի վերջո, լուծում կտա Գերագույն դատարանը: Նաև այդպատճառով նա վկայակոչել է անուններ, ովքեր ընտրությւոններից առաջ կփոխարինեն վերջերս մահացած դատավոր ՌութԲադեր Գինսբուրգին:
«Կարծում եմ, որ այս ամենը կավարտվի Գերագույն դատարանում: Եվ կարծում եմ, որ շատ կարևոր է, որ մենք ունենանք ինըդատավորներ»,-ասել է նա:
Վերլուծաբանները նշում են, որ եթե անգամ փոստով քվերակության լայնածավալ կեղծիքների մասին փաստեր չլինեն, ինչպես պնդում է նախագահը, անվավեր փոստով քվեաթերթիկների թիվը մեծ է լինելու հիմնականում այն պատճառով, որընտրողները դրանք պատշաճ կերպով չեն լրացնելու:
Բացի այդ կորոնավիրուսի համաճարակի ֆոնին քվեաթերթիկների հաշվարկումը կարող է ձգձգվել, ինչպես տեղի ունեցավորոշ նահանգներում անցկացված այլ ընտրությունների ժամանակ:
«Որքան ավելի շատ խրախուսեն մարդկանց փոստով քվեարկել, այնքան կավելանա այն մարդկանց թիվը, ովքեր կզրկվենընտրելու իրավունքից, և նրանց ձայները չեն հաշվարկվի»,-կարծում է դաշնային ընտրությունների նախկին լիազոր Հանս ֆոնՍպակովսկին:
Եվ մնում է պարզել Գերագույն դատարանի դերն այս ամենում, եթե կա որևէ դեր:
«Հուսով եմ, որ մենք չենք հայտնվի այնպիսի իրավիճակում, երբ դատավորները որոշում կայացնեն ընտրություններիարդյունքները հաստատելու վերաբերյալ: Կարծում եմ, որ ժողովրդավարության տեսանկյունից դա շատ խնդրահարույցկլինի»,-կարծում է ամերիկյան քաղաքական վերլուծաբան Սեմ Բերգերը:
Նախագահական ընտրությունների արդյունքները Գերագույն դատարանում վիճարկվել են 2000 թ.-ին, համաձայն որիՖլորիդայում ձայների վերահաշվարկն էական հաղթանակ բերեց հանրապետական Ջորջ Բուշին դեմոկրատական Ալ Գորինկատմամբ:
Հարցին, թե արդյոք պարտության դեպքում նախագահ Թրափը պատրաստ է իշխանության խաղաղ փոխանցմանը, վերջինսմիայն ասել է,-«Մենք կտեսնենք, թե ինչ կլինի»:
Նախընտրական փուլում կուսակցական լարվածությունն ԱՄՆ-ում այնքան է աճել, որ երկու կողմերն էլ մտավախություն ունեն.վիճարկվող ընտրությունները կարող են քաղաքական բախումներ առաջացնել աջ և արմատական ձախ թևերի միջև: