Մատչելի հղումներ

Ռուս փոխնակ մայրերից ծնված չինացի երեխաները մնացել են առանց ծնողների` փակ սահմանների պատճառով


Ռուսաստանի իշխանություններն ասում են, որ քննարկում են Չինաստանից ինքնաթիռ վարձելու հարցը, որպեսզի ռուս փոխնակ մայրերից ծնված չինացի երեխաների ծնողներին տեղափոխեն Ռուսաստան՝ փոքրիկներին տեսնելու: Կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով նրանք չեն կարողացել Չինաստանից Ռուսաստան գնալ:

Չինաստանում արգելված պրակտիկայի պատճառով ծնողները վճարում են արտասահմանում փոխնակ մայրերից երեխաներ ունենալու համար, բայց համակարգը քաոսի մեջ է ընկել համաճարակի պատճառով:

Այդ պատճառով առաջացել է նորածինների «կուտակում», որոնք տարբեր մանկատներում սպասում են իրենց կենսաբանական չինացի ծնողներին:

«Մենք քննարկում ենք Պեկինից մուտքի արտոնագրեր տրամադրելու և մարդասիրական թռիչք կազմակերպելու հնարավորության շուրջ, որպեսզի չինացի ծնողները կարողանան գալ և վերցնել իրենց երեխաներին: Նրանք բոլորն ունեն իրենց անձը հաստատող փաստաթղթերը իրենց չինական անուններով, բոլորն իրենց շատ լավ են զգում», - լրագրողներին ասել է Սանկտ-Պետերբուրգում երեխաների իրավունքների պաշտպանության պատասխանատու Աննա Միտյանինան:

Չինաստանում անպտղության բարձր տեմպերը և վերարտադրողական տարիքից բարձր տարեց զույգերի որդի ունենալու ցանկությունը ստիպեց Չինաստանին չեղյալ հայտարարել 2016 թ.-ին ներդրված միայն մեկ երեխա ունենալու մասին օրենքը:

Ռուսաստանի հետ Սահմանները փակ են մարտից: Իսկ համաճարակի մեկնարկից ի վեր, ըստ Ռուսաստանի և Ուկրաինայի փոխնակ մայրությունների գործակալությունների, առանց ծնողների մնացած երեխաների թիվն ավելացել է:

XS
SM
MD
LG