Մատչելի հղումներ

Ռուսաստանի կառավարությունը մերժում է իր իսկ հագուստը վերադարձնելու Նավալնիի խնդրանքը 


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը Դմիտրի Պեսկովը մերժել է ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի հագուստը իրեն վերադարձնելու վերջինիս պահանջը:

Հիշեցնենք, երեկ Նավալնին Ռուսաստանից պահանջել էր իրեն վերդարձնել այն հագուստը, որը նա կրում էր Սիբիրում կոմայի մեջ ընկնելու օրը:

«Հիվանդի հանդեպ հարգանք ունենալով հանդերձ՝ մենք հագուստի հետ որևէ առնչություն չունենք, դա մեր գործը չէ: Այն իրավապահ մարմինների վերահսկողության տակ է, նրանք գործում են Ռուսաստանի Դաշնության օրենքներինխիստ համապատասխան : Նրանք որոշ խնդիրների են բախվում, քանի որ բազմաթիվ ապացույցներ են տարվել Գերմանիա: Մենք պետք է հասկանանք՝ արդյոք գերմանական իշխանությունները փորձում են բարեխղճորեն թաքցնել ապացույցները, թե ոչ: Ցավոք, մենք դեռ խնդիրներ ունենք մեր գործընկերներից, առաջին հերթին` Գերմանիայից տեղեկատվություն ստանալու հարցում: Այդ պատճառով տվյալներ ստանալու որոշակի դժվարություններ կան, որոնք, իհարկե, բարդացնում են բոլոր քննչական գործողությունները»,-ասել է Պեսկովը:

Նավալնին Ռուսաստանից պահանջեց վերադարձնել հագուստները՝ այն անվանելով «կարևոր ապացույց» Նավիչոկից թունավորվելու համար, ինչի պատճառով էլ նա բուժվում է Գերմանիայում:

Ռուսաստանի ընդդիմադիր գործչի կողմնակիցները պնդում են, որ նրան թունավորել են Կրեմլի և հենց նախագահ Վլադիմիր Պուտինի թողտվությամբ, քանի որ Նովիչոկի կիրառումը երկրում արգելված է:

Մի քանի շաբաթ կոմայի մեջ մնալուց հետո նրա առողջական վիճակը սկսել է բարելավվել:

XS
SM
MD
LG