Մատչելի հղումներ

Մոտ 3 միլիոն բուժաշխատող աշխարհում վարակվել է COVID-19-ով


Մոտ 3 միլիոն բուժաշխատող աշխարհում վարակվել է COVID-19-ով, ինչը գրանցված 30 մլն դեպքերի 10% -ն է: Սա բուժքույրերի միջազգային խորհրդիներկայացրած ուսումնասիրությունն է, որը տարբեր երկրների կառավարություններից պահանջում է ոլորտում ապահովել ավելի ուժեղ անվտանգություն:
Բացի այդ, զեկույցում նշվում է, որ 44 երկրում առնվազն հազար բուժակ ևբուժքույր է մահացել, սակայն այդ թիվը կարող է շատ ավելին լինել բազմաթիվ առողջապահական ցանցերում տվյալների բացակայության պատճառով:

Նշված կազմակերպությունը, որը համակարգում է որորտի մասնագետների տարբերկազմակերպությունների,ուսումնասիրել է համաճարակի ընթացքում ոլորտի հիմնական խնդիրները: Ըստ ուսումնասիրության՝ շատ կառավարություններ առաջնահերթություն չեն տալիս բուժաշխատողների անվտանգությանը COVID-19-ի դեմ պայքարում:

Մասնավորապես, շատ երկրներում նկատվել են առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում վարակակիրների վերաբերյալ տվյալների բացակայության դեպքեր, պաշտպանական սարքավորումներ, ախտորոշիչ թեստեր ձեռք բերելու դժվարություններ:

Հիվանդությունների միջազգային խորհուրդըդատապարտում էբուժաշխատողների նկատմամբ խտրականության կամ հարձակման դեպքերը:

Զեկույցում ներառվել են նաև լուսանկարներ, թե ինչպես են բուժքույրերը և այլ առողջապահական աշխատողներ դեռևս ենթարկվում COVID-19-ի ռիսկերին:

XS
SM
MD
LG