Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վերահաստատեց Գերմանիայի կողմից Մոսկվային ուղղված հորդորը, որպեսզիապացույցներ տրամադրեն Ռուսաստանի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին անցյալ ամիս թունավորվելու մասին:
Պեսկովն ասաց, որ լիարժեք քրեական գործ կարող է հարուցվել միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը թունավորմանապացույց տեսնի. «Մենք չէինք ցանկանա և չենք սիրում, երբ այլ երկրներ մեզ թելադրում են, թե ինչ դատականգործընթացներ սկսենք, երբ և ինչ հիմքերով»:
Հարցին, թե արդյոք Նավալնիի թունավորումը կարող է ազդել առաջիկա տարածաշրջանային ընտրություններում Կրեմլիաջակցությունը վայելող թեկնածուների համբավի վրա, Պեսկովը պատասխանեց, որ կառավարությունը նման«մտահոգություններ» չունի:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենաակնհայտ հակառակորդ Նավալնին օգոստոսի 20-ին Ռուսաստանում ներքինչվերթի ժամանակ ինքնազգացողության կտրուկ վատացումից և մի քանի օր անգիտակից տեղի հիվանդանոցում պարկելուցհետո տեղափոխվել է Գերմանիա:
Քիմիական զենքի գերմանացի փորձագետները պարզել են, որ 44-ամյա տղամարդը թունավորվել է սովետականժամանակաշրջանում ստեղծված թույնով, ինչն էլ դրդել է Բեռլինին Ռուսաստանից պահանջել հետաքննել գործը:
Պեսկովը նաև հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Ռուսաստան սեպտեմբերի 14-ինՊուտինի հետ հանդիպելու համար: Խոսնակը չի մանրամասնել, թե որտեղ է տեղի ունենալու հանդիպումը: