ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը Քենոշա կատարած այցի ժամանակ ներկայացրելէ իր տնտեսական, կրթական և վերակառուցման ծրագրերը՝ ուղղված ռասայական անհավասարությունը նվազեցնելուն:
Այնտեղ նա ասել է, որ ամերիկյան պատմությունը հասել է շրջադարձային կետի:
Հիշեցնենք, Քենոշան վերջերս դարձավ Ամերիկայում ռասայական բախումների նոր կենտրոն, երբ ձերբակալման փորձիժամանակ ոստիկանության աշխատակիցը յոթ անգամ կրակել էր աֆրոամերիկացի Ջեքոբ Բլեյքի մեջքին:
Ռասայական արդարության համար ցույցերը վերածվեցին զանգվածային անկարգությունների և ավերածությունների:
Եվ խառնաշփոթի ժամանակ նախագահի զինված 17-ամյա կողմնակիցը, որը, ըստ տեղի ոստիկանության, եկել էր Քենոշա ՝պաշտպանելու տեղական բիզնեսը, կրակել և սպանել է երկու ցուցարարների, իսկ երրորդին վիրավորել:
Իր այցի ընթացքում նախագահ Թրամփը հանդիպել է ցույցերի ժամանակ վնասներ կրած գործարարներին՝ նախագահը չէր հանդիպել ոստիկանության կողմից գնդակահարված տղամարդու ընտանիքին:
Պաշտպանելով ոստիկանությանը՝ նախագահը դատապարտել էր ռասայական արդարության շարժման մասնակիցներին՝նրանց որակելով որպես անարխիստներ և ագիտատորներ:
Բայդենն իր այցի ընթացքում առանձին հանդիպել է ոստիկանության կողմից գնդակահարված Բլեյքի ընտանիքի հետ:
Համայնքների ղեկավարների և իրավապահ մարմինների հետ հանդիպմանը, Բայդենը դատապարտել է բռնությունը՝ աելով,անկախ նրանից, թե որքան բարկացած են մարդիկ, եթե թալանում և այրում են, պետք է պատասխանատվությանենթարկվեն:
Կորոնավիրուսի պատճառով Դելավերի իր տնից ամիսներ տևած քարոզարշավից հետո Վիսքոնսին այցելելու Բայդենիռազմավարության փոփոխությունը կարող է ազդել այս նահանգի ոչ այնքան կողմնորոշված ընտրազանգվածի վրա: Այստեղ, ի դեպ, 2016-ին Թրամփը դժվարությամբ էր հաղթել:
Վերլուծաբաններն էլ ասում են, որ դա կարող է վկայել դեմոկրատների շրջանում անհանգստության մասին այն առումով, որ Թրամփի օրենքի և կարգի ուղերձը կարող է ռեզոնանս առաջացնել ընտրողների շրջանում:
«Հետաքրքիր է, որ հարցումներում Թրամփն առաջատար էր միայն տնտեսությունը կարգավորելու հարցում: Բայց վերջիներեք շաբաթվա ընթացքում հանցագործությունների մասին կատարված հարցումները ցույց են տալիս, որ նա առաջատար էնաև այդ կետով»,-ասում է Ձեռնարկությունների ամերիկյան ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Քարլին Բուեմեն:
Նախընտրական հարցումներում Բայդենը զգալիորեն առաջ է անցել Թրամփից Վիսքոնսինում, սակայն այլ նահանգներում դեռ ուժեղ պայքար է սպասվում: