Մատչելի հղումներ

Ոստիկանների և ցուցարարների միջեւ բախումների ժամանակ 2 մարդ է մահացել Վիսքոնսինում 


Երկու մարդ մահացել, մեկը վիրավորվել է Վիսկոնսին նահանգի Քենոշա քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով:

Ոստիկանությունը հետաքննում է կրակոցների պատճառները: Զանգվածային անկարգությունների ընթացքում այստեղ կրակոցներ են հնչում արդեն երրորդ գիշերը:

Հիշեցնենք, որ անհանգստություններ այստեղ սկսվեցին այն բանից հետո, երբ ոստիկանության աշխատակիցները կրակ բացեցին սևամորթ, 29-ամյա Ջեքոբ Բլեյքի վրա:

Դատական պալատի դիմաց ցույցերը հանգեցրին ոստիկանության հետ բախումների, երբ ոստիկանները փորձեցինցուցարարներին հեռացնել շենքից: Ցուցարարները մի քանի կետերում փոքր հրդեհներ են առաջացրել:

Քենոշայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել համացանցում այն տեսանյութերի հրապարակումից հետո, որտեղ երեւում է հրազենային վնասվածքներով առնվազն երկու մարդ:

Բլեյքի ընտանիքի փաստաբանն ասել է, որ «հրաշագործություն» կլինի նրա համար նորից քայլելը, քանի որ վերջինսպարալիզացված է, ու պայքարում է կյանքի համար:

Ոստիկանի ծնկի տակ Ջորջ Ֆլոյդի մահանալուց հետո ռասսայական խտրականության դեմ երկրում բարձրացած բողոքիալիքը նոր թափ ստացավ Բլեյքին մեջքից, երեխաների աչքի առջև կրակելուց հետո:

Լարվածությունը Քենոշայում դեռ շարունակվում է: Անցած գիշեր ոստիկանությունը նաև արցունքաբեր գազ է կիրառելցուցարարներին ցրելու համար:

XS
SM
MD
LG