Մատչելի հղումներ

Սպիտակ տան վարդերի այգին վերաբացվել է


ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանիա Թրամփը շաբաթ օրն անցկացրել է Սպիտակ տան վարդերի այգու վերաբացման պաշտոնական արարողությունը: Ներկա են եղել նաև ԱՄՆ-ի նախագահն ու փոխնախագահը:

"Արված փոփոխությունները ճարտարապետների, այգեգործների, դիզայներների և պատմաբանների համագործակցության արդյունքն են",- ասել է առաջին տիկինը:


Մելանիա Թրամփը նաև հավելել է. "Այգու հատակագիծը ի սկզբանե մշակվել էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Քենեդիի օրոք Բանի Մելոնի կողմից:

60 տարի այգում անցկացվել են բազմաթիվ նշանակալի իրադարձություններ և այն եղել է շատ վարչակազմերի ու նրանց հյուրերի զբոսանքի վայրը":

Այգու վերանորոգման մաս են կազմել պաստելային գույներով նոր ծաղիկներն ու նոր արահետը: Որոշ փոփոխություններ են արվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար այգու մուտքն ավելի դյուրին դարձնելու ուղղությամբ: Վերանորոգումը ֆինանսավորվել է հանգանակության միջոցով, սակայն Սպիտակ տունը չի հրապարակել վերանորորգման արժեքը:

Սպիտակ տան վարդերի այգին վերաբացվել է
please wait

No media source currently available

0:00 0:01:07 0:00

XS
SM
MD
LG