Միացյալ Նահանգներն աջակցում է Բելառուսի սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Բելառուս ժողովուրդի սեփական առաջնորդ և առանց դրսի ներգրավման սեփական ուղի ընտրելու ձգտումը, ասված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ: Ընդգծելով, որ վերջին ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին ու դատապարտելով դրանց հաջորդած բռնություններն ու ձերբակալույունները՝ Պոմպեոն կոչ է արել Բելառուսի իշխանություներին հետաքննել բռնույունները, ազատ արձակել բոլոր կալանավորվածներին, ընդունել ԵԱՀԿ-ի միջնորդության առաջարկը և երկխոսել բոլոր կողմերի, ներառյալ ընդդիմադիր համակարգող խորհրդի հետ:
Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում արդեն երկու շաբաթ չեն դադարում բազմամարդ խաղաղ ցույցերն ընդդեմ գործող նախագահ Լուկոշենկոյի, որոնք ուղեկցվում են բելառուսական տասնյակ խոշոր ձեռնարկությունների գործադուլներով:
՛՛ Ինչ էլ տեղի ունենա, դա դեռ գործընթացի սկիզբն է: Լուկոշենկոյի կողմից իշխանության պահպանման դեպքում Բելառուսում կլինի խառնաշփոթ, իսկ նրա հեռացման պարագայում անցումային շրջանում կլինեն լուրջ մարտահրավերներ: Տնտեսությունը ծանր վիճակում է, իսկ անցումը ժողովրդավարական կառավարմանը, ինչպես գիտենք Հայաստանի ու Ուկրաինայի փորձից, բարդ խնդիր է՛՛,- նշում է Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին:
Հիմնական պահանջներից է՝ Լուկոշենկոյի հրաժարականը, նոր ընտրությունների անցկացումն ու իրավապահների պատասխանատվության ենթարկումը հետընտրական բռնությունների համար: Ընդդիմության միասնական թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, ով ստիպված էր հեռանալ Բելառուսից, Լիտվայում իր առաջին մամլո ասուլիսում կոչ է արել շարունակել ցույցերն ու գործադուլները, ազատ արձագել բոլոր ձերբակալվածներին ու անցկացնել նոր ընտրություններ: Նա պատրաստ է վերադառնալ Բելառուս, երբ իրեն այնտեղ անվտանգ զգա:
Իսկ վիճակը երկրում շարունակում է մնալ լարված: Շարունակվում են ձերբակալություններն ու բռնաճնշումները, հաղորդումներ կան տասնյակ անհայտ կորած ընդդիմադիրների մասին: Ընդդիմությունը ձևավորել է համակարգող խորհուրդ, որի նպատակն է ապահովել երկրում իշխանության փոխանցումը:
՛՛Համակարգող խորհուրդն իր առջև չի դնում սահմանադրական կարգի փոփոխության, իշխանոքւթյան բռնի զավթման կամ արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխության նպատակներ: Այսօր հնչող բոլոր մեղադրանքները օրինական չեն, քանի որ մեր գործունեությունում չկա հանցակազմ: Դա բռնաճնշումների շարունակություն է քաղաքացիական հասարակության ու այն մարդկանց նկատմամբ, ովքեր բարձրաձայնում են Բելառուսում օգոստոսի 9-ի ընտրություններից հետո՛՛,- հայտարարել է ընդդիմադիր գործիչ Օլգա Կովալկովան:
Բելառուսում ՛՛բատկա՛՛ մականունը կրող նախագահ Լուկոշենկոն ընդդիմության քայլերն ու համակարգող մարմնի ձևավորումը որակում է իշխանության զավթման փորձ: Բելառուսի իրավապահները քրեական գործ են հարուցել այս մեղադրանքով: Լուկոշենկոն կարգադրել է ուժեղացնել երկրի սահամնների վերահսկողությունը և միջոցներ ձեռնարկել Բելառուսում բողոքի ցույցերը դադարեցնելու ուղղությամբ: Նա շարունակում է սպառնալ ու մեղադրել արևմտյան տերություններին ու հարեւան երկրներին, մասնավորապես Ուկրաինային: Վերջինս հետ է կանչել իր դեսպանին Մինսկից խորհրդատվության համար:
Լուկոշենկոն պնդում է՝ քաղաքական ճգնաժամը հրահրված է և ֆինանսավորվում է Արևմուտքի կողմից` Ռուսաստանի հետ Բելառուըսի սերտ կապերը խարխլելու համար: Ամերիկացի վերլուծաբանների կարծիքով այս պնդումը չի համապատասխանում իրականության և Լուկոշենկոյի վերջին հույսն է պահպանելու իշխանությունը՝ ապավինելով Մոսկվայի օժանդակությանը:
՛՛Այս զարգացումները կապված չեն Ռուսաստանի կամ եվրոինտեգրացման հետ: Դրանք վերաբերվում են բելառուսներին, նրանց ապագային ու Լուկոշենկոյին: Այս ամենը չափազանց տարբերվում է ուկրաինական զարգացումներից՛՛,- ասում է Ջերման Մարշալ հիմնադրամի վերլուծաբան Ջոնաթան Կացը:
Ամերիկացի փորձագետների կարծիքով Լուկաշենկոյի վարչակարգի նկատմամբ անվստահության գործոններից են կորոնովիրուսի համավարակի հակազդման ձախողումն ու տնտեսական խնդիրները: Առաջնային գործոններից է հատկապես ռեժիմի հետընտրական բռնությունները:
‘’ Նկատվում է որոշակի տրամադրությունների փոփոխություն նախընտրական և հետընտրական շրջաններում հասարակության որոշ շերտերի մոտ, օրինակ գործարանների աշխատավորների: Նրանք, ովքեր չեն աջակցել ընդդիմությանը նախընտրական փուլում, կեղծված ընտրություններից և հետընտրական բռնություններից ու հազարավոր ձերբակալություններից հետո, գիտակցել են, որ չկա այլևս հետարձի ճանապարհ’’,- ասում է Կացը:
՛՛Լուկոշենկոյի ռեժիմը ձախողել է COVID-19-ի դեմ պայքարը: Տնտեսական ծանր վիճակը, կեղծված ընտրություններն ու մանիպուլյացիաները ևս խարխլել են իշխանության վստահությունը: Սակայն բելառուսցիների շրջանում ռեժիմի հանդեպ ամենաշատ անվստահությունը ձևավորվել է հետընտրական բռնությունների արդյունքում՛՛,- նշում է Սթրոնսկին:
Վերլուծաբան Փոլ Ստրոնսկին Բելառուսի զարգացումները դիտարկում է նաև հետխորդային տարածքում ընթացող զարգացումների համատեքստում.
՛՛Ինչպես տեսնում ենք ողջ հետխորհրդային տարածքում խախտվել են սոցիալական պայմանագրերը հասարակությունների և պետությունների միջև, որտեղ հանրությունը զոհաբերում է իր ժողովրդավարական ազատություններն ավելի կենսունակ կյանք ունենալու դիմաց՛՛,- նկատում է Սթրոնսկին:
Այլ հետխորհրդային երկրների ժողովրդավարական շարժումների հետ զուգահեռները, մասնավորապես Հայաստանի թավշյա հեղափոխության, ըստ վերլոիւծաբանների բացահայտում են ինչպես նմանություններ, այնպես էլ ակնհայտ տարբերություններ: Ջոնաթան Կացի կարծիքով ուղիղ համեմատությունն այնքան էլ տեղին չէ: Իրավիճակներն ու երկրների մարտահրավերները տարբեր են, նույն է սակայն մարդկանց ձգտումը թոթափել կոռուպցիան և կառուցել ժողովրդավարական պետություն:
՛՛Քաղաքացիների ձգտումն ունենալ արդյունավետ պետական համակարգ առանց կոռուպցիայի, ունենալ իշխանություն, որը կներկայացնի իրենց շահերը և կառուցել ավելի լավ ապագա չի տարբերվում ոչ Բելառուսում, ոչ էլ Հայաստանում՛՛,- շեշտում է Կացը:
Փոլ Սթրոնսկու կարծիքով էլ Հայաստանի զարգացումների հետ համեմամատության դեպքում ակնհայտ տարբերություններից են Բելառուսի ընդդիմադիր շարժման շարքերում այս պահին ընդգծված առաջնորդի, ինչպես նաև գործող ղեկավարի՝ իրավիճակը սթափ գնահատելու ու ճիշտ ժամանակին հրաժարական տալու կարողության բացակայությունը:
Facebook Forum