Միացյալ Նահանգներում ընթանում է Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը, որը պաշտոնապես առաջադրեց նախկին փոխնախագահ Ջո Բայդենի թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում: ԱՄՆ տարբեր շրջաններից համագումարին մասնակցելու համար ընտրվել են պատվիրակներ, որոնց թվում է Միչիգան նահանգից ամերիկահայ նահանգային օրենսդիր Մարի Մանուգյանը, ով դարձել է համագումարի հիմնական բանախոսներից մեկը:
՛՛Միչիգանում Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններից առաջ ես իմ աջակցությունն եմ հայտնել փոխնախագահ Ջո Բայդենին՝ մասնակցելով նրա քարոզարշավին: Ուրախ եմ, որ այս թիմի մաս եմ կազմում՛՛,- ասում է Մանուգյանը
Մարի Մանուգյանը հայտնում է, որ որպես փոխնախագահ Բայդենի աջակից անմիջապես տվել է իր համաձայնությոնը՝ իր խոսքը ուղղելու Դեմոկրատական կուսակցության համագումարին, երբ զանգ է ստացել փոխնախագահ Բայդենի նախընտրական շտաբից:
՛՛Սա մեծ պատիվ է: Ես իսկապես ցնցված եմ նման մեծ իրադարձության մաս կազմելու կապակցությամբ: Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարի հիմնական բանախոս լինելը չափազանց բարձր պատիվ է ՛՛,- ասում է Մանուգյանը
Ըստ նրա, դեմոկրատական կուսակցությունը լուրջ մոտեցում է ցուցաբերոմ երիտասարդ ընտրողների նկատմամբ: Ջո Բայդենին աջակցելու հետ մեկտեղ համագումարին նրա ուղերձն ընդգծում էր նաև երիտասարդ սերնդի ձայնի կարևորությունը:
Միչիգանի ամերիկահայ գործչի քաղաքական ուղին մեկնարկել էր դեռևս 2016 թվականին, երբ Մարի Մանուգյանն առաջադրվել էր դեմոկրատների կողմից Միչիգանի Ներկայացուցիչների պալատ ՝ հաղթահարելով կուսակցության նախնական ընտրական նախափուլը: Որպես երիտասարդ առաջադեմ կին պատգամավոր, Մանուգյանը նահանգային խորհրդարան է մուտք գործել իր հստակ քաղաքական օրակարգով, որը ներառում է Միչիգան նահանգի կրթական, առողջապահության խնդիրներն, ինչպես նաև նահանգում խմելու ջրի ապահովման, բնապահպանության և այլ ոլորտների հարցեր:
Մանուգյանն ուշագրավ է համարում իր մասնակցությունը քաղաքական նման կարևոր միջոցռմանը որպես ամերիկահայ: Գիտակցում էի դրա կարևորոթյունը ամերիկահայ համայնքի ու համայն հայութան համար, նշում է Մանուգյանը՝ ընդգծելով՝ սա հազվադեպ հնարավորություն է ներկայացնելու մեր ժողովրդին: Նրա համար չափազանց կարևոր են աջակցության խոսքերը, բազմաթիվ հաղորդագրությունները և նամակները, որ ստացել է այս օրերին իր ամերիկացի ու ամերիկահայ աջակիցներից.
՛՛Ինձ համար պատիվ է ոչ միայն ներկայացնելու մեր համայնքն, այլև որպես երիտասարդամերիկահայ կին օրինակ ծառայելու՝ օրենսդրական մարմին ընտրվելու կամ որևէ այլտեսակի գործունեություն ծավալելու առումով, որը սկզբում կարող է թվալ անիրականանալի՛՛,- շեշտում է Մանուգյանը:
Մարի Մանուգյանը կոչ է անում բոլորին ակտիվորեն մասնակցել գալիք ընտրություններին փոստային կամ այլ եղանակներով՝ ընդգծելով դրանց կարևորությունը: Համավարակի այս օրվա պայմաններում ողջ նախընտրական քարոզչական ակտիվությունը տեղափոխվել է համացանց:
՛՛Կարևոր է հարմարվել քարոզարշավի այս նոր եղանակին: Ես սիրում եմ մասնակցել քաղաքական ժողովրդավարական հավաքներին ու հանրահավաքներին, սակայն ցավոք այսօր դրանք տեղի չեն ունենա, ինչպես նախկինում՛՛,- ընդգծում է Մանուգյանը:
Հիշեցնենք, որ Դեմոկրատական կուսակցության համագումարն անցնում է առցանցային ռեժիմով: Մեկնարկելով օգոստոսի 17-ին համագումարը կավարտվի օգոստոսի 20-ին:
Facebook Forum