Եվս 20000 կորոնավիրուսի մահվան դեպքերով Իրանը գերազանցել է Միջին Արևելքի երկրներին՝ գրանցելով ամենաբարձր ցուցանիշը:
Հայտարարությունը եղավ այն ժամանակ, երբ Իսլամական հանրապետությունը, որը ինչպես տարածաշրջանի ամենամեծ բռնկման, այնպես էլ մահացության դեպքերի ամենաբարձր թվերն ունի, սկսեց համալսարանական ընդունելության քննություններն ավելի քան 1 միլիոն ուսանողների համար:
Իրանը պատրաստվում է նաև այս ամսվա վերջում շիաների մասսայական հիշատակման արարողություններին:
Տարածաշրջանում կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրում բարձրաստիճան քաղաքական գործիչները, առողջապահության պատասխանատուները և կրոնական առաջնորդները ևս վարակից զերծ չեն մնացել:
Վիրուսի դեմ պայքարը 80 միլիոն բնակչություն ունեցող երկրում խիստ էր: Այդուհանդերձ, միջազգային փորձագետները շարունակում են կասկածել Իրանում գրանցված վարակի դեպքերի թվի շուրջ: Խոսվում է մահվան դեպքերի կրկնակի ավել թվի մասին: Իսկ շնչառական խնդիրներ ունեցող շատ իրանցիներ չեն էլ թեստավորվել: