Ըստ կազմակերպության, նրանցից շատերը տեղյակ չեն, որ վարակակիր են՝ այսպիսով վտանգ ներկայացնելով բնակչության խոցելի խմբերի համար, ներառյալ մեծահասակների ու խրոնիկ հիվանդների:
ԱՀԿ պաշտոնյաները նախկինում ևս նշել էին, որ երիտասարդների խմբաքանակը վարակվածների շրջանում աճել է ամբողջ աշխարհում, հատկապես խիտ բնակեցված բնակավայրերում:
՛՛Մենք տեսնում ենք մարդկանց, նույնիսկ երիտասարդների, ովքեր ծանր հիվանդ են, մենք տեսնում ենք երիտասարդների, ովքեր հայտնվում են վերակենդանացման բաժանմունքում և մենք տեսնում ենք երիտասարդների, ովքեր մահանում են այս վիրուսից՛՛,- ասում է ԱՀԿ համաճարակաբան Մարիա վան Կերխովեն:
Ըստ Մարիա Վան Կոխենի, մինչ այժմ հասանելի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխարհի բնակչության մինչև 10 տոկոսը ունի Sars-Covid-2 վիրուսի դեմ հակամարմիններ: Covid-19- ի դեպքում վերջնական պատկեր դեռևս չկա:
՛՛Երբ ինչ-որ մեկը վարակված է այս վիրուսով, մենք ակնկալում ենք, որ նրանք ձեռք են բերում իմունային պաշտպանվածություն: Այժմ մենք հետազոտում ենք, թե որքան ուժեղ է այդ պաշտպանվածությունը և որքան երկար է այն տևում: Դրա մասին մենք դեռ ամբողջական պատկեր չունենք՛՛,- ասում է ԱՀԿ համաճարակաբանը:
Իր հերթին, ԱՀԿ գլխավոր քարտուղար Թեդրոս Գեբրեեսեսը կոչ է արել երկներին չկրկնել նույն սխալները, որոնք թույլ են տրվել համաճարակի սկզբին, երբ պետությունների ճնշող մի հատված դադարեցրեց բժշկական ու պաշտպանիչ միջոցների կամ սարքերի արտահանումը այլ երկրներ, ներառյալ թեստավորման միջոցներն ու բժշկական դիմակները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի կարծիքով նման սահմանափակումները խափանում են միջազգային պայքարը համաճարակի դեմ՝ նպաստելով դրա հետագա տարածմանը:
Facebook Forum