«Մեր օսեթ հարևանը եկավ մեր տուն և ասաց՝ նրանք գալիս են, պետք է փախչել: Եվմենք փախանք անտառ»,-արդեն ուղիղ 12 տարի է, ինչ Վրաստանի երբեմնի մասը համարվող Հարավային Օսիայի Ախալգորի քաղաքից բռնի տեղահանված Նանա Չկարեուլինփորձում է հասկանալ՝ ում համար էր ռուս-վրացական հնգօրյա պատերզմն առավել ծանր: Նրանց, ովքեր մնացին սահմանից այն կողմ, թե ովքեր գաղթեցին Վարաստան. «Մեզ համար շատ ծանր էր ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես նոր իրականությանը հարմարվելը: Իսկ այնտեղ մնացողների համար այսօր էլ շատ դժվարություններ կան՝ կապված առողջական համակարգի հետ: Ցխինվալիում նորմալ հիվանդանոցներ չկան, մարդիկ դեղորայքի կարիք ունեն»:
Նշենք, որ հակամարտության 12-րդ տարելիցին Միացյալ Նահանգները և եվրոպական յոթ երկրներ կոչ են արել Մոսկվային Աբխազիայից և Հարավային Օսիայից ուժերը հետ կանչել և թույլատրել բժշկական օգնության մատակարարումը հատկապես կորոնավիրուսի համաճարակի պայմաններում:
Ռուս-վրացական «օգոստոսյան» պատերազմն ավարտվեց վրացական տարածքների օկուպացմամբ, որին հաջորդեց Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչմամբ։ Արդյուքնում եղան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, բռնի տեղահանված բնակչություն և մինչ օրս շարունակվողփոխադարձ մեղադրանքներ պատերազմ սանձազերծելու, խաղաղ բնակչությանը գդնակոծելու շուրջ:
Միջազգային հանրությունը, մինչդեռ,շարունակում է պնդել Վրաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ Ռուսաստանին համարելով օկուպանտ:
Միացյալ Նահանգների օդուժի պաշտոնաթող գեներալ,ՆԱՏՕ-ի դաշնակիցների հրամանատարության Եվրոպայի 17-րդ գերագույն հրամանատար Ֆիլիպ Մարկ Բրեդլովը անհերքելի փաստ է համարում Ռուսաստանի կողմից Վրաստանի միջազգային սահմանների հատումը:
«Ռուսաստանն իր ողջ ներուժնօգտագործեց եվրասիական տարածքում միջազգայնորեն ճանաչված սահմանները փոխելու համար: Ռուսական զորքերը հատեցին միջազգայնորեն ճանաչված սահմանը և գրավեցին մեկ այլ ազգի տարածք: Եվես կարծում եմ, որ դահիմնարար տեղաշարժ էր: Ցավալիորեն, շատերնիրականում չէին հասկացել, թե ինչումն էր ռուսական կողմի դիտավորությունը, քանի դեռ Ռուսաստանը չէր ներխուժել Ղրիմ»:
«Ես չեմ հավակնում որևէ նոր փաստ կամ նոր միտք արտահայտել տեղի ունեցածի վերաբերյալ: Բայց կարծում եմ, որ պետք է հիշենք, որ հզոր ռազմական ուժով հատվել են փոքր հարևանի միջազգային սահմանները: Եվ այդ ուժը դեռ այնտեղ է: Այս փաստերն անհերքելի են»:
Միջազգայնագետ և ռազմական փորձագետ Իան Բրեզինսկիի խոսքով՝
Ռուսաստանը շարունակում է բռնազավթած պահել Վրաստանի երկու կարևոր հատվածները, Ղրիմը և արևելյան Ուկրաինան: «Նախագահ Պուտինը պառակտում է սերմանում Արևմտյան դաշինքում, ինչպես հրապարակայնորեն կիբերհարձակումների, այնպես էլ գաղտնի գործողությունների միջոցով: Նա ստեղծում է անկայունություն: Ըստ իս՝ Պուտինը հավատում է, որ անկայունությունը հնարավորություն է ստեղծումապագայի իր տեսլականի համար»:
Թե արդյոք երբևէ հնարավոր է Ռուսաստանի հետ երկխոսություն և գործընկերային հարաբերություններ ունենալ, միջազգային փորձագետը կարծում է. «Միշտ հույս կա: Արևմտյան որոշ շրջանակների կողմից գրեթե միամտություն է Պուտինի նման ղեկավարի հավակնությունները վերափոխելու հարցում ազդեցություն ունենալը:Եվ անկեղծ ասած, կարծում եմ, որ մարդիկ չեն գիտակցել դեռևս 2008 թ.-ին Վրաստան ներխուժման աշխարհաքաղաքական նշանակությունը: Դա ավելի լայնածավալ ներխուժման հիմքեր ստեղծեց Ուկրաինայի ուղղությամբ»:
Նանա Չկարեուլին, ով Վրաստանում փախստական կանանց և երեխաների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություն է հիմնել, վստահ է՝ ինչ էլ որոշեն երկու կողմերի իշխանությունները, մարդկանց հիշողությունները դեռ թարմ են. «Իհարկե, Օսիայի հարցը չի կարող լուծվել առանց Ռուսաստանի: Միգուցե Վրաստանի իշխանությունները փորձեն դիվանագիտական հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, բայց օկուպանտ երկրի հետ դա շատ դժվար է»:
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից ընդամենը 60 կիլոմետր հեռու, բայց իր առաջ փակ հայրենի Ախալգորի վերադառնալու հույսը Նանան, այդուհանդերձ, չի կորցնում: Գիտի՝ դժվար կլինի վրաց և օսեթ ժողովրդի միջև 12 տարվա պառակտումը հարթել, բայց համոզված է՝ երկու ժողովրդի երբեմնի բարեկամությունը ոչ մի զենքով չի մոռացվի: