Բեյրութը, որը ժամանակին հայտնի էր որպես արևելքի Փարիզ, կրկին նման է պատերազմական գոտիի, որը տուժել է ավերիչ պայթյունի հետևանքով: Այն իր ուժգնությամբ բնութագրվում է որպես մոտ միջուկայինի:
Ավերված թաղամասերում սկսվել են մաքրման աշխատանքներ իրականացվել: Դա ավելի դյուրին է դարձնում անհայտ կորածներին փնտրելու գործը: Մինչ այս պահը զոհերի թիվն անցել է 130, վիրավորներինը ՝ ավելի քան 5000:
Մի շարք հոսպիտալներ ևս վնասվել են պայթյունի արդյուքում, որոնց թվում է սուրբ Ջորջի համալսարանական հիվանդանոցը: Այն քաղաքի ամենամեծ հիվանդանոցներից է: Առանց ժամանակ կորցնելու՝ հիվանդանոցներն արդեն դիմում են օգնության կոչով:
Կարծիք կա, որ պայթյունը հնչել է պահեստներում ամոնիումի նիտրատի մեծ քանակության ոչ պատշաճ պայմաններում պահպանելու արդյունքում՝ չնայած բազմաթիվ նախազգուշացումների: Այսօր ակտիվիստները կոչ են անում անկախ հետաքննություն իրականացնել:
Մի քանի ամիս շարունակվող հակակառավարական ցույցերից հետո ղեկավարության նկատմամբ հանրության վստահությունը զգալիորեն պակասել է: Հինգշաբթի օրը տեղի բնակչությունը դիմավորել է Ֆրանսիայի նախագահին հակակառավարական կոչերով:
Էմանուել Մակրոնը առաջարկեց իր օգնությունը և կոչ արեց Լիբանանի իշխանություններին իրականացնել իրական բարեփոխումներ:
«Ես ցանկանում եմ լսել, հասկանալ և կազմակերպել միջազգային օգնությունը և աջակցությունը Բեյրութին և Լիբանանի ժողովրդին»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Լիբանանը վերջին տասնամյակների ընթացքում տեսել է շատ ցնցումներ՝ իսրայելական հարձակումներից մինչև սիրիական զավթում և 1980-ականների քաղաքացիական պատերազմ:
Սակայն նման փորձությանը ոչ ոք պատրաստ չէր:
Facebook Forum