Մատչելի հղումներ

Բեյրութի նավահանգստում եղել է ամոնիումի նիտրատի պաշար


Բեյրութում երեք հիվանդանոցներ չեն գործում, երկուսը գործում են մասնակիորեն, մյուսները չեն կարողանում ընդունել նախորդ օրն այս քաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով վիրավոր բոլոր մարդկանց: Պահեստում տեղի ունեցած պայթյունին զոհ է գնացել ավելի քան 100 մարդ, մարմնական վնասվածքներ ստացած անձանց թիվն անցնում է 4000-ից:

Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստային պահեստում տեղի ունեցած պայթյունն առաջ է բերել սեյսմիկ ցնցում, որի ալիքները կոտրել են բազում շենքերի ապակիներ, կավե ապրանքներ ու ցնցել քաղաքի գետինը:

Ինչպես Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է տեղեկացնում, կազմակերպությունը հարեւան Դուբայից այստեղ է հասցնում օդային օգնություն:

Երեք տասնամյակ առաջ քաղաքացիական պատերազմի միջով անցած Լիբանանը չէր տեսել նման ուժգին պայթյուն, երկիր, որն այսօր էլ տնտեսական անկման պայմաններում է ու կորոնավիրուսի ծանր բեռի տակ:

Սնկանման պայթյունը ծխի ու փոշու ամպեր է արձակել դեպի երկինք ու նույնիսկ ցնցել 160 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կիպրոսի շենքերի ապակիները:

Ըստ որոշ հաղորդագրությունների, այս պահեստում է արդեն վեց տարի գտնվել ամոնիումի նիտրատի ինչ որ պարունակություն: Հետաքննությունը դեռեւս պիտի պարզի դրա իսկությունը եւ թե արդյոք պայթյունը եղել է այդ պարունակությունը:

Մինչ այժմ մի քանի հարյուր մարդ անհետ կորածների ցանկում են:

XS
SM
MD
LG