Մատչելի հղումներ

TikTok-ն ունի մինչեւ սեպտեմբերի 15-ը ժամանակ


TikTok հավելվածը միշտ էլ մեծ հետաքրքրություն է վայլել, որը սկսվել է դրա կիրառումից անմիջապես հետո: Հիմնական կիրառողները երիտասարդներն են, սակայն շատ մեծ թիվ են կազմում նաեւ երեխաներն ու մեծահասակները: Սակայն չինական ByteDance ընկերությանը պատկանող այս հավելվածը հայտնվել է Թրամփի վարչակազմի ուշադրության կենտրոնում, այլ` ազգային անվտանգության տեսանկյունից: Մինչեւ դրա կիրառությունն ԱՄՆ-ում արգելելու մասին որոշում կայացնելը Թրամփը, սակայն, ստացավ հեռախոսազանգ ‘’Մայքրոսոֆթ’’ ընկերության գործադիր տնօրենի կողմից, որը տեղեակացրեց, թե ցանկանում են չինացիներից գնել այդ հավելվածը:

Հավելվածը, որը զետեղում է հումորային կարճ տեսագրություններ, սոցիալական մյուս ցանցերի պես հավաքում է այն կիրառողների տվյալները: Եվ առաջ է եկել մտահոգություն, որ այդ տվյալները փոխանցվում են Չինաստանի կառավարությանը:

Բայց կա նաեւ այլ մտահոգություն, այն, որ այս հավելվածի օգտատերերը դրա ծառայույթուններն օգտագործել են նաեւ ‘’Սեւամորթների կյանքը կարեւորում ենք’’ շարժման տարածման համար: Հիշեցնենք, որ Օքլահոմա նահանգում Թրամփի քարոզարշավի համար կազմակերպված հավաքի ժամանակ հունիս ամսին մեծաթիվ աթոռներ մնացին դատարկ նաեւ այն պատճառով, որ TikTok-ի միջոցով օգտատերերը ամրագրեցին մեծ թվով տեղեր ու չներկայացան հանդիպմանը:

Որոշ տեղեկությունների համաձայն TikTok-ը գրաքննում է Չինաստանի կառավարության մասին տեղեկությունները, ինչպես օրինակ Հոնկոնգի ցույցերի վերաբերյալ հաղորդումները:

Թրամփն ասել է, թե թույլ կտա դրա կիրառումն ԱՄՆ-ում, եթե մինչեւ սեպտեմբերի 15-ը ստորագրվի այն ամերիկյան որեւէ կազմակերպության վաճառելու մասին պայմանագիր:

Թե ինչ հետաքրքրություն այն կվայելի դրանից հետո, դեռեւս պարզ չէ, հատկապես այն պատճառով, որ ‘’Ֆեյսբուք’’-ին պատկանող ‘’Ինստագրամ’’-ը պատրաստվում է եկող շաբաթների ընթացքում ներկայացնել TikTok-ին շատ նման իր հավելվածը:

XS
SM
MD
LG