Մատչելի հղումներ

New York Times. "Բուհերը ռիսկի են դիմում՝ վերաբացվելով համավարակի պայմաններում"


Համաձայն ԱՄՆ-ի 270 բուհերում "New York Times" թերթի անցկացրած հարցման արդյունքների՝ ավելի քան 6,600 ուսանող և դասախոս վարակվել է COVID-19-ով, որոնցից 14-ը մահացել են:

Մոտ հազար բուհերի մեծ մասը չի արձագանքել հարցմանը, իսկ ներկայացրած տվյալները չեն ընդգրկում շատ վայրերում արդեն սկսված աշնանային կիսամյակի տվյալները:

Այդուհանդերձ, թերթը եզրակացրել է. "Այս տվյալները, որոնք միանշանակ կարելի է ասել, որ լիարժեք չեն, այնուամենայնիվ ցույց են տալիս այն ռիսկը, որին դիմում են բուհերը՝ վերաբացվելով համաճարակի պայմաններում":

Ամերիկյան համալսարանները փորձում են առավելագույնս անվտանգ կերպով շարունակել կրթություն տրամադրել՝ որոշ մասը լիովին պահպանելով առցանց ուսուցումը, մյուսներն էլ դասերի միայն մի մասը մասնաշենքում անցկացնելով:

XS
SM
MD
LG