Ֆեյսբուքը գերազանցում է եկամտի եռամսյակային նախահաշիվները օգտատերերի աճով: Պատճառը կրկինկորոնավիրուսն է: Համաճարակի պայմաններում առցանց պահանջարկի մեծացման համար բիզնեսներն օգտագործում ենՖեյսբուքի թվային գովազդի գործիքները:
Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցի բաժնետոմսերը աճել են ավելի քան 8% -ով՝ գերազանցելով վերլուծաբաններիկանխատեսած 3%-ը:
Ընկերությունում կանխատեսում են, որ չնայած հուլիսին սկիզբ առած գովազդային բոյկոտին, երրորդ եռամսյակի ընթացքումնույնպես գովազդի եկամուտները ավելի արագ կաճեն, քան «Ուոլ Սթրիթի» եկամուտները:
Գովազդի վաճառքը, որը կազմում է Ֆեյսբուքի հիմնական եկամուտը, երկրորդ եռամսյակում աճել է 10% -ով և կազմել 18.3միլիարդ դոլար: Նույն եռամսյակում ակտիվ օգտատերերի թիվը հասել է 2,7 միլիարդի՝ գերազանցելով կանխատեսվող 2,6միլիարդը:
Երկրորդ եռամսյակի առաջին կեսին ներդրողները բախվեցին որոշ դժվարությունների՝ կապված անսարքությունների հետ,որոնք առաջ էին եկել կորոնավիրուսային արգելափակումներից հետո: Ապրիլին արդեն Ֆեսբուքը վաճառքի կայունությանմասին է հայտարարել:
Ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ապրիլին հայտարարել է, որ Ֆեյսբուքն այս տարի ինչ-որ չափովվերահսկելու է գները՝ ելնելով համաճարակից:
Ընկերության մաքուր եկամուտը նույնպես ավելին է, քան կանխատեսվում էր: