Մատչելի հղումներ

Չինաստանի կառավարությանն առնչվող հաքերները թիրախավորել են ամերիկյան «Մոդերնա» ընկերությանը


vaccine
vaccine

Չինաստանի կառավարության հետ առնչվող հաքերները թիրախավորել են ԱՄՆ-ում գործող «Կորոնավիրուսային»պատվաստանյութերի հետազոտման առաջատար «Մոդերնա» ընկերությանը՝ փորձելով արժեքավոր տվյալներ գողանալ:Այդ մասին հայտնել է ԱՄՆ Անվտանգության ծառայությունը:

Անցյալ շաբաթ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակեց ԱՄՆ-ում լրտեսության մեջ մեղադրվողՉինաստանի երկու քաղաքացիների դատավարությունը, այդ թվում ՝ ԱՄՆ-ի երեք անանուն թիրախների, որոնք ներգրավվածէին կորոնավիրուսի դեմ պայքարի բժշկական հետազոտություններում: Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որչինացի հաքերները «հետախուզություն են անցկացրել» Մասաչուսեթսի կենսատեխնիկական ընկերության համակարգչայինցանցի դեմ, որը հայտնի է հունվարիից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումով:

«Մոդերնան», որը տեղակայված է Մասաչուսեթս նահանգում և հունվարին հայտարարեց պատվաստանյութի իրտարբերակի մասին, ըստ «Ռոյթերս» գործակալության, ընկերությունը կապի մեջ է եղել Հետաքննությունների դաշնային բյուրիհետ և տեղեկացել հետախուզման գործողությունների մասին:

Հետախուզությունը կարող են ներառել գործողությունների լայն շրջանակ, ներառյալ հանրային և պետական կայքերի զննումը, ասում են կիբերանվտանգության փորձագետները:

«Մոդերնան» խիստ աչալուրջ է կիբերանվտանգության հնարավոր սպառնալիքների նկատմամբ,- ասել է խոսնակ Ռեյ Ջորդանը՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել:

ԱՄՆ անվտանգության պաշտոնյան, ով չցանկացավ ներկայանալ, այլ մանրամասներ չներկայացրեց: Հետաքննություններիդաշնայի բյուրոն և ԱՄՆ առողջապահության վարչությունը հրաժարվել են բացահայտել չինական հակերների կողմիցթիրախավորված ընկերությունների ինքնությունը:

XS
SM
MD
LG