Ամերիկայում նոյեմբերին սպասվող նախագահական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, նախկինի պես չեն անցկացվի: Կորոնավիրուսի պատճառովմիլիոնավոր մարդիկ այս տարի քվեարկելու են փոստով: Նահանգների մեծ մասը պատրաստվում է փոստով քվեարկությանը:
«Ենթադրենք, որ 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցած բոլոր քվեաթերթիկների 65%-75% -ը գալիս է փոստով: Դա կնշանակի, որ կարող է փոստով մուտքագրվել 90 միլիոնից 105 միլիոն քվեաթերթիկ: Դա շատ էական ծավալ է»,-ասաց«OSET» ինստիտուտի գլոբալ տեխնոլոգիաների զարգացման տնօրեն Էդդի Պերեսը:
Փոստով երկրի նախախագահին ընտրելու հարցում, իհարկե, կան բազմաթիվ նյութատեխնիկական և անվտանգության մարտահրավերներ: Օրինակ՝ընտրողների գրանցումը,ճիշտ քվեաթերթիկներ ստանալը:
Ընտրողները ստանում են քվեաթերթիկներ, որոնք հատուկ տպագրվել են իրենց տեղամասի համար` կոդավորված իրենց գրանցման ծածկագրերով:
Քվեարկելուց հետո ընտրողը փոստով ուղարկում է քվեաթերթիկը կամ տանում տեղամաս:
Այնուհետև գործի է անցնումքվեարկության հաշվարկի ծրագրային համակարգը: Թվային սկաների միջոցով ստուգվում էքվեաթերթիկի արտաքին մասի ստորագրությունը՝ ստուգելու ճշգրտությունը: Հետո միայն սկսվում է հաշվարկը: Ցանկացած շեղում, կլինի անհայտ կամ սխալ ստորագրություն, թե ընտրելու սխալ ձև, կուղարկվի վերանայման:
Կալիֆոռնիայից ընտրողների գրանցման մասնագետ Նիլ Քելլիի խոսքով՝ քվեաթերթիկները կտեսակավորվեն ըստ նշված կետերի:
Ընտրողները ուղարկելուց հետո կարող են հետևել իրենց քվեաթերթիկների ընթացքին տեքստային հաղորդագրությունների կամ հատուկ ծրագրի միջոցով: Փոստով ընտրությունը նույնպես անանուն կլինի:
«OSET» ինստիտուտի գլոբալ տեխնոլոգիաների զարգացման տնօրեն Էդդի Պերեսի խոսքով՝ժողովրդավարության տեսանկյուից քվերակության գաղտնիությունն իսկապես կարևոր է :
Բայց փոստով քվեարկելը խնդիր լուծում չէ, քանի որ ոչ բոլոր քվեարկողների ձայներն են հաշվվելու:
Կալիֆոռնիայի ընտրողների հիմնադրամի նախագահ Քիմ Ալեքսանդրը պատճառներ է նշում. «Օրինակ՝ փոստով եկող քվեաթերթիկների ուշացումը,հետաձգվելը,չստորագրված կամ անհամապատասխան ստորագրությամբ ծրարները»:
Քիմ Ալեքսանդրը մտահոգություններ ունի նաև ընտրությանն առաջին անգամ մասնակցողների մասով. «Նրանց համար երեք դժվարություն կա: Ծանոթ չեն քվեարկությանը, շատ տեղյակ չեն, թե ինչպես է գործում ԱՄՆ փոստային ծառայությունըսովոր չեն ստորագրելուն»:
Փոստային քվերակության նախապատրաստական աշխատանքները սկսված են: Այդուհանդերձ մտահոգություններ կան, որ շաբաթներով կարող է ընտրությունների արդյունքները հայտնի չլինեն: