Հուլիսի 15-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական վերջին ընդհարմանը: Իր հայտարարության մեջ պետքարտուղարն ասել է.
''Կովկասի տարածաշրջանում Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով վերջերս տեղի ունեցած ուժի կիրառման փաստով, որի ընթացքում եղել են զոհեր: Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհվածներին ևկողմերին կոչ անում անհապաղ նվազեցնել՛՛ լարվածությունը և վերականգնել իմաստալից երկխոսությունն ու զինադադարը՝Մինսկի խմբի համանախագահների հետ բովանդակային բանակցություններ վերսկսելու համար:
Facebook Forum