Մատչելի հղումներ

Ֆաուչի. Հույս ունեմ պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկիզբ


ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին հույս է հայտնում, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև այս տարեվերջ կամ հաջորդ տարվա սկիզբ

Նա ընդգծեց, որ շարունակում է զգուշավոր լավատեսությամբ մոտենալ պատվաստանութի ստեղծման հարցին և տեղեկացրեց, որ Մոդերա ընկերությունը, որը համագործակցում է Ազգային առողջապահության ինստիտուտի հետ պատվաստանյութի ստեղծման հարցում, ամենայն հավանականությամբ այս ամսվա վերջին կանցնի հետազոտության երրորդ ու վճռական փուլին: Բացի Մոդերայից, Ֆաուչին նշել է, որ այլ ընկերություններ ևս շարունակում են աշխատանքն այս ուղղությամբ: Անհնար է ամբողջապես կանխատեսել, թե ինչ արդյուքների կհանսի պատվաստանյութի ստեղծումը, սակայն այս ուղղությամբ նկատվում են դրական տեղաշարժեր, ասել է Ֆաուչին;

Վերջինս կոչ է արել նահանգային իշխանություններին մի պահ կանգնեցնել վերաբացումը և ուսումնասիրել իրավիճակը: Նա հույս է հայտնում, որ կարիք չի լինի դիմելու փակման նոր կոչով: Նա նաև կոչ է արել մի կողմ դնել քաղաքական և այլ տարաձայնությունները և միսնաբար հանդես գալ համավարակի դեմ պայքարում:

Wall Street Journal-ին նախօրեին տված իր հարցազրույցում Ֆաուչին կրկին ասել է, որ այն նահանգները, որտեղ արձանագրվում է դեպքերի կտրուկ աճ, պետք է դիտարկեն փակման հավանականությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG