Մատչելի հղումներ

Վիրուսի նոր դեպքերի աճ ԱՄՆ-ի 5 նահանգներում. Ընտրարշավը հետաձգված է


Շաբաթ օրը ԱՄՆ-ի հինգ նահանգներ կորոնավիրուսի նոր դեպքերի առավելագույն ցուցանիշ են գրանցել, ինչի արդյունքում փոխնախագահ Մայք Փենսը հետաձգել է Դոնալդ Թրամփի ընտրարշավի համար նախատեսված իր այցելությունները Ֆլորիդա և Արիզոնա:

ԱՄՆ-ում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը շաբաթ օրը հասել է ավելի քան 2.5 միլիոնի: Ֆլորիդան արձանագրել է վիրուսի 9,585 նոր դեպք, իսկ Արիզոնան՝ 3,591 նոր դեպք:

Վիրուսի թվի զգալի աճ է գրանցվել հատկապես այն նահանգներում, որոնք կարանտինային սահմանափակումները սկսեցին թուլացնել ավելի վաղ: Սակայն հյուսիսային նահանգներում, ինչպես օրինակ Նյու Յորքում, որը դարձել էր վիրուսի էպիկենտրոնը երկրում, նոր դեպքերի թիվը զգալիորեն կրճատվել է:

XS
SM
MD
LG