Մատչելի հղումներ

Հյուսիսային Եվրոպայում գրանցվել է ռադիակտիվ իզոտոպների ծավալի աճ. Աղբյուրը գուցե ռուսական ատոմակայանն է


Հյուսիսային Եվրոպայում գրանցվել է ռադիակտիվ իզոտոպների ծավալի աճը. Աղբյուրը գուցե ռուսական ատոմակայանն է

Հյուսիսային Եվրոպայի երկրները տեղեկացնում են այս տարածաշրջանում ռադիոակտիվ մակարդակի աճ: Նիդերլանդների պաշտոնատար անձանց խոսքերով, դրա աղբյուրը կարող է լինել Ռուսաստանի արեւմտյան հատվածում, ինչը ‘’գուցե միջուկային ինչ որ կայանում տեղի ունեցած անսարքությունն է’’: Սակայն, ինչպես ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունն է տեղեկացնում, պետական ‘’Ռոսէներգոատոմ’’ միջուակային կայանի խոսնակն ասել է, թե Ռուսաստանի հյուսիսարեւմուտքում գտնվող երկու ատոմակայններից որեւէ մեկը չի հայտնել որեւէ խնդրի մասին:

Սակայն Ֆինլանդիայի, Նորվեգիայի ու Շվեդիայի ռադիոակտիվության եւ միջուկային անվտանգության հարցերով կազմակերպությունը հայտարարում է մարդու օրգանիզմի համար վտանգ չներկայացնող ռադիոակտիվ իզոտոպների ծավալի փոքր աճ, ինչը գրանցվել է նաեւ Արկտիկական հատվածում:

Նիդերլանդների Հասարակական առողջապահության ու շրջակա միջավայրի պահպանության ազգային ինստիտուտը վերլուծել է ստացված տվյալները, որոնք, ըստ հայտարարության, ցույց են տալիս, որ ‘’ռադիոակտիվ իզոտոպները` ռադիոնուկլիդները գալիս են Ռուսաստանի արեւմտյան կողմից’’: Հոլանդական գործակալությունը նշում է, որ ‘’ռադիոնուկլիդները արհեստական են, այսինքն ստեղծված են մարդու կողմից: Այդ նուկլիդների ուսումնասիրության արդյունքը խոսում է միջուկային կայանի ռեակտորում ինչ որ վնասվածքի մասին:

Ռուսաստանը շարունակում է պնդել, որ նշված երկու ատոմակայաններն աշխատում են ամենօրյա ծավալով եւ չի գրանցվել որեւէ սարքավորման խափանում: ‘’Չեն գրանցվել նաեւ ռադիոնուկլիդների ծավալի աճ այդ հաստատությունների շրջակայքում’’, ասված է ռուսական կողմի հայտարարության մեջ:

XS
SM
MD
LG