Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի մայրաքաղաքն անցնում է կարանտինային սահմանափակումների թուլացման հաջորդ փուլին


ԱՄՆ-ի մայրաքաղաքն աստիճանաբար դուրս է գալիս COVID-ի հետ կապված խիստ սահմանափակումների փուլից: Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերն ասել է, որ հիվանդության 13 օրյա կայուն նվազման ցուցանիշից հետո քաղաքն աստիճանաբար կանցնի վերաբացման երկրորդ փուլին: Ինչի արդյունքում կթույլատրվեն 50 հոգանոց խմբերի հավաքներ, խանութների, ռեստորանների և հավատքի կենտրոնների վերաբացում 50%-ի ծավալով:

Փոթոմաք գետի ափին գտնվող Ուորֆ կոչվող տարածքը վաշինգտոնցիների սիրելի վայրերից մեկն է, որը նախքան համավարակը լի էր բազմաթիվ զբոսաշրջիկներով և տեղացիներով: Սահմանափակումների թեթևացման արդյունքում տեղացիները ևս մեկ անգամ դուրս են եկել Ուորֆ, սակայն համեմատաբար ավելի փոքր թվով և հեռավորության պաշտպանման կանոններով:

Թեև քաղաքի բնակիչները խաղաղ և անհոգ են թվում, այնուամենայնիվ նրանցից շատերը նախընտրում են տունը չլքել՝ վախենալով համավարակի հաջորդ փուլից:

XS
SM
MD
LG