Մատչելի հղումներ

Ոստիկանության բարեփոխումն ԱՄՆ-ի քաղաքական պայքարի ներքո


ԱՄՆ օրենսդիրները շտապում են անդրադառնալ ոստիկանության բարեփոխման պահանջին, որն արդիական է դարձելհատկապես մայիսի 25-ին ոստիկանության գործողությունների արդյունքում Ջորջ Ֆլոյդի մահից հետո: Սենատում հանրապետականները, իսկ Ներկայացուցիչների պալատում՝ դեմոկրատներն առաջ են քաշել երկու տարբեր նախագծեր

ԱՄՆ-ի փողոցներում հնչող ոստիկանության բարեփոխման կոչն այժն արդեն ԱՄՆ-ի Կոնգրեսում է: Սենատում հանրապետականները ներկայացրեցին բարեփոխման իրենց նախագիծը:

Ըստ հանրապետականների, նախագիծը հիմնված է նախագահ Թրամփի գործադիր կարգադրության դրույթների վրա: Սենատոր Լինդսի Գրահամը քննադատել է դեմոկրատներին` նախագահ Թրամփին այս հարցում մշտապես մեղադրելու համար՝ հիշեցնելով, որ նրանից առաջ իշխանության ղեկին դեմոկրատ նախագահ Օբաման էր:

Դեմոկրատներն իրենց հերթին ասում են, որ հանրապետականների առաջարկը բավարար չափով չի անդրադառմնում այն գործողություններին, որի արդյուքում տարվա սկզբին սպանվել էր Բրեոնա Թեյլորը կամ վերջերս Ջորջ Ֆլոյդը:

Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերն ընդգծում է՝ իրական փոփոխությունները գալիս են պատասխանատվության մեծացման միջոցով: Նրա կարծիքով Ներկայացուցիչների պալատում մշակված դեմոկրատների օրենսդրական նախաձեռնությունն ավելի ընդգրկուն է՝ համեմատած հանրապետականների առաջարկած օրինագծի հետ:

Դեմոկրատներն այս նախագծում առաջարկում են վերացնել ոստիկանների անձեռնմխելիության դրույթը: Սպիտակ տունը հակադարձում է՝ նախագահը երբեք չի ստորագրի այս դրույթն ու դեմոկրատների առաջարկած մի շարք այլ դրույթներ պարունակող օրենսդրական նախաձեռնության օգտին:

Նախագահ Թրամփն իր աջակցություն է հայտնել հանրապետականների մշակած օրինագծին, սակայն այս օրինագիծը պետք է ստանա նաև դեմոկրատների վերահսկողության ներքո գտնվող Ներկայացուցիչների պալատի հավանությունը:

Առանց լուրջ բանակցությունների այն հավանաբար կմերժվի ստորին պալատի կողմից: Դրա հետ մեկտեղ, մեկ այլ խոչընդոտ է ժամանակի սղությունը, քանի որ մոտենում են նոյեմբերի համազգային ընտրությունները:

Facebook Forum

XS
SM
MD
LG