Մատչելի հղումներ

Փոքր բիզնեսներն ԱՄՆ-ում մտահոգված են համաճարակի 2-րդ փուլի հավանական բռնկմամբ՝ պայմանավորված բողոքի ցույցերով


Մինչ երկիրը պայքարում է առողջական և «ռասայական համաճարակի» դեմ, ԱՄՆ-ի փոքր ձեռնարկությունները պայքարում են գոյատևելու համար:
Առողջապահության ոլորտի առաջատար մասնագետներն անհանգստացած են վարակի երկրորդ փուլի բռնկմամբ, որը պայմանավորված է լայնածավալ ցույցերով` ընդդեմ ռասիզմի և ոստիկանության դաժանության:

Մսագործ Լեն Բլահի խանութը գործում է արդեն ավելի քան 125 տարի: Նրա պապը, ով հիմնել է խանութը, դիմակայել է Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտին բռնկված համաճարակին: Լենը հույս ունի հետևել պապի օրինակին: Այդուհանդերձ, ասում է` համաճարակի պայմաններում բիզնեսի շարունակականությունը պլանավորելը իրական պայքար էր, քանի որ այն սկասվեց անորոշություններով ևարգելափակումների մասին առանց որևէ կանխատեսումների:
«Շատ այլ խանութների և ռեստորանների սեփականատերեր ականատես են լինում, թե ինչպես են իրենց եկամուտները կրճատվում մինչև վերջ»,-ասել է նա:

Դժվար է ասել, թե մեծ փոփոխություններ չեն եղել փոքր ձեռնարկատերերի շրջանում: Գները նույնպես բարձրացել են: Այնուամենայնիվ, Բլեհը հույս ունի, որ շուտով բիզնեսը կսկսի նորմալ գործել:

Փոքր բիզնեսի մեկ այլ սեփականատեր ՝ Մեյենս Քեմերոնը, իր «Սև սուրճի խանութ-սրճարանը» 10 ամիս առաջ է բացել: Նրա ընտանիքի հինգ անդամների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, պապը մահացել է: Քեմերոնի խոսքով՝ ինքն այնքան էլ անհանգստացած չէ սուրճի խանութը փակելու պատճառով, համենայնդեպս, ոչ հիմա: Փոխարենը մտահոգված է, որ համաճարակի ավարտը դեռչի երևում, հատկապես այն հատվածներում, որտեղհավաքվում են` բողոքելու երկրում ոստիկանության դաժանության և ռասայական խտրականության դեմ:
«Մենք կորոնավիրուսին մեծ ուշադրություն չենք դարձրել, և թվերը գնալով աճում են: Մենք դեռ պետք է պարզենք, թե որպես համայնք ինչ է պետք անել, որպեսզի մարդիկ անվտանգ լինեն»,-ասել է նա:
Այնուամենայնիվ, Քեմերոնը նույնպես աջակցում է բողոքի ցույցերին և հասկանում, թե ինչու են մարդիկ փողոց դուրս գալիս:

XS
SM
MD
LG