Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ողբերգական մահվան արդյունքում ԱՄՆ-ում սկսված ցույցերը հասել են հսկայական ծավալների՝ ձգվելով Վաշինգտոնից մինչև Թեքսաս:
Դրանք ռասիզմի դեմ ցույցերի ալիք են բարձրացրել նաև աշխարհով մեկ՝ հասնելով Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և եվրոպական շատ այլ երկրներ, ուր հնչում են "Սևերի կյանքերն արժեք ունեն" բառերը:
Շաբաթ օրը Վաշինգտոնում տասնյակ հազարավոր ցուցարարներ Լինքոլնի հուշահամալիրից քայլեցին դեպի Սպիտակ տուն, որը 12 օր ձգվող այս ցույցերից թերևս խոշորագույնն էր:
Վաշինգտոնում և երկրի այլ խոշոր քաղաքներում շաբաթ օրն ընթացող ցույցերն ավելի հանդարտ էին, անցած շաբաթվա հետ համեմատությամբ, թեև որոշ քաղաքներում, ինչպես օրինակ Սիեթլում, ոստիկանները ստիպված էին արցունքաբեր գազ օգտագործել ցուցարարների դեմ: Ցույցերի ընդհանուր միտումն է Ֆլոյդի մահվան առնչությամբ ցասումն ուղղորդել դեպի բարեփոխումների՝ ԱՄՆ-ի քրեական արդարադատության համակարգում:
Հիշեցնենք, որ ոստիկանը, որի ծնկի տակ մահացավ Ջորջ Ֆլոյդը, կանգնելու է դատարանի առջեւ երկրորդ աստիճանի սպանության մեղադրանքով: