ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է , որ ընդունել է հիդրոքսիքլորային դեղամիջոցը COVID-19- ով վարակվելու դեմ:
«Ես դա մեկուկես շաբաթ ընդունել եմ, և ահա տեսնում եք այստեղ եմ», - ասաց Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ:
Նախագահը բացատրել է, որ ինքը ամեն օր համատեղել է հիդրոքսիքլորային հաբը ցինկի հետ և պարբերաբար թեստերավորվել բացասական արդյունքով: Նա տեղեկացրել է, որ ինքն է խնդրել Սպիտակ տան բժիշկներին այս դեղամիջոցը դուրս գրել իրեն:
Այս դեղամիջոցը զգալիորեն մեծացնում է մահվան ռիսկը որոշ հիվանդների համար և դեռևս չի հաստատվել , որ արդյունավետ է կորոնավիրուսի դեմ: Անցյալ ամիս պարենի և դեղամիջոցների վերահսկողության գերատեսչությունը նախազգուշացրեց, որ հիդրոքսիքլորահինը պետք է կիրառվի միայն հիվանդանոցային պայմաններում, քանի որ կարող է առաջացնել սրտի ռիթմի հետ կապված խնդիրներ:
Ոչ մի ապացույց չկա նաև այն մասին, որ այն ընդունելը կարող է կանխել մարդկանց վարակումը նոր կորոնավիրուսով:
Իր հերթին նախագահի բժիշկ Շոն Քոնլին ասել է, որ Թրամփի հետ բազմաթիվ քննարկումներից հետո դեղամիջոցի շուրջ, որոշվեց, որ այն ընդունելու հնարավոր օգուտը գերազանցում է հարաբերական ռիսկերը: Սակայն Քոնլիի Սպիտակ տան մամլո քարտուղարին ուղղված հուշագրում չկա որևէ տեղեկություն դեղատոմսի կամ դրա չափաբաժնի մասին, որն ընդունել է նախագահը:
Նախագահամետ Fox News հեռուստաալիքով լուրերի ներկայացման ժամանակ լրագրող Նեյլ Քավուտոն սակայն կոչ է արել ռիսկային գոտում գտնվող մարդկանց զերծ մնալ այս դեղամիջոցն օգտագործելուց, որը կարող է սպանել Ձեզ, ասել է լրագրողը: Չնայած դրան, Fox News- ի այլ լրագրողներ դրական են արձագանքել դեղամիջոցի վերաբերյալ: Ալիքի եթերում Շոն Հաննիտը ներկայացրել է նյույորքցի բժիշկ, դոկտոր Վլադիմիր Զելենկոյին, ով ըստ ալիքի պնդման, հաջողությամբ բուժել է COVID-19-ով հիվանդներին հիդրոքսիքլորավինի և ցինկի համադրությամբ
CNN եթերում իր հերթին լրագորղ Սանջայ Գուփտան ասել է, որ նախագահը չպետք է ընդուներ այս դեղամիջոցը, քանի որ դրա արդյունավետության մասին չկան ապացույցներ: Բացի այդ, կան մտահոգություններ հետևանքների մասին:
Երկուշաբթի օրը միևնույն ժամանակ նախագահ Թրամփը քննադատեց նաև պաշտոնից հեռացված Ռիկ Բրայթին, ով քննադատել էր դեղամիջոցի հաստատումը:
Հիշեցնենք, որ Բրայթը Կոնգրեսում այս հարցով լսումների ընթացքում քննադատել էր վարչակազմի գործունեթյունը: Թրամփն ընդգծել է, որ դեղամիջոցը քննադատում էին հիմնականում իրեն ընդդիմադիր մարդիկ, որոնք դեմ են Թրամփի քաղաքականությանը:
Այս դեղամիջոցի շուրջ ուսումնասիրությունները շարունակվում են: Ազգային առողջապահության ինստիտուտը իրականացնում է փորձարկումներ կորոնաիրուսով հիվանդների վրա: Այն հայտարարեց անցած շաբաթ այս ուղղությամբ նոր հետազոտություն նախաձեռնման մասին:
Facebook Forum