Մատչելի հղումներ

ԵՄ հաստատում է COVID-19 բուժող դեղամիջոց


Եվրամիության դեղորայքի վերահսկողության գործակալության ղեկավար Գիդո Ռասին ասել է, որ ամերիկյան Գիլիըդս ընկերությունը ստացել է ռեմդեսիվիր դեղը որպես COVID-19 բուժող միջոց կիրառելու նախնական արտոնագիր

Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը (EMA) արդեն իսկ խորհուրդ է տվել օգտագործել ռեմդեվիսիրը, թույլ տալով դեղամիջոցը տրամադրել հիվանդներին նախքան դրա լիովին հաստատումը:

ԵՄ օրենսդրությունը թույլ է տալիս դեղամիջոցը վաճառել մեկ տարով դաշինքի տարածքում նախքան անհրաժեշտ բոլոր տվյալների հրապարակումը դրա արդյունավետության և կողմնային ազդեցությունների վերաբերյալ:

Բացի ռեմդեսիվիրից, Ռասին նշել է, որ COVID-19- ը բուժող այլ միջոցներից են մոնոկլոնային հակամարմինների վրա հիմնված դեղամիջոցները, որոնք կարող են արգելափակել նոր կորոնավիրուսը:

Վիրուսի բռնկումից հետո աշխարհի մի շարք երկրներում մեծ հետաքրքրություն առաջացավ ռեմդեսիվիր միջոցի նկատմամբ, քանի որ ներկայումս չկան հաստատված այլ բուժումներ կամ պատվաստանյութեր COVID-19- ի դեմ:

Facebook Forum

XS
SM
MD
LG