Մատչելի հղումներ

Թրամփն ընդդեմ Օբամայի. «Օբամագեյթ»


ԱՄՆ նախագահ Թրամփը շարունակում է պնդել դավադրության մի տեսություն, ըստ որի՝ Օբաման կանգնած է 2016 թվականի Ռուսաստանի ներգրավվածության մասին հետաքննության հետևում: Թրամփն այն որակել է «Օբամագեյթ»

ԱՄՆ նախագահ Թրամփն այս օրերին կրկին թիրախավորեց իր նախորդին՝ նախկին նախագահ Բարաք Օբամային: Իր գրառման մեջ դավադրության այս տեսությունը նա որակեց «Օբամագեյթ»

Նախկինում Թրամփը հաճախ է մեղադրել Օբամային տարբեր առիթներով: Այս անգամ նա մեղադրում է նախկին նախագահին Մյուլերի հետաքննությունը կազմակերպելու մեջ ընդդեմ նախագահ Թրամփի: Սա նման է դավադրության տեսությանը:

Նախագահն առաջ է տանում այս վարկածը նոյեմբերի ընտրությունների նախօրեին: Ըստ որոշ վերլուծաբանների, Թրամփի թիմը օգտագործում է ամեն մի առիթ ուղակի կամ անուղակի հարձակվելու Բայդենի վրա, և այս դեպքում Բայդենի փոխնախագահ լինելու փաստը նրան դարձնում է մեղսակից:

Հետագայում դավադրության տեսությունը զարգացավ և ներրառեց Թրամփի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի շուրջ զարգացումները: Նախագահն իր գրառման մեջ կարծիք հայտնեց, որ Օբաման պետք է բացատրություններ տա այս առիթով:

Թրամփի հետախուզական գերատեսչության ղեկավար Ռիչարդ Գրենելը օրերս գաղտնազերծել է այն գործիչների անունները, ովքեր կարող էին տեղյակ լինել գործընթացից: Ըստ սենատոր Ռենդ Փոլի, եթե Բայդենն ու նախագահ Օբամայի շուրջ այլ գորշիչներ գաղտնալսել են անօրինական կերպով Ֆլինի հեռախոսազանգերը, ապա դա հանդիսանում է լուրջ իշխանության չարաշահում:

Ըստ Թեքսասի համալսարանի փորձագետ Ջենիֆեր Մերսիեկայի, այս ռազմավարության դեպքում էական չէ, թե որքանով է այս պնդումը ճշնարտացի կամ կեղծ: Էականը, ըստ փորձագետի, այն քարոզչական նպատակներով օգտագործելն է, որն իրականացվում է նման դավադրության տեսության շնորհիվ:

Փորձագետները հակված են դիտարկելու «Օբամագեյթ»-ը որպես ուշադրությունը շեղելու միջոց նախագահ Թրամփի վարչակազմի կողմից համաճարակի հետ կապված բացթողումներից: Թրամփի թիմը, սակայն, շարունակում է պնդել, որ Օբաման ու նրա կողմնակիցները նախագահ Թրամփին որակեցին չափից դուրս ռուսաստանամետ առանց որևէ լուրջ հիմքերի:

Facebook Forum

XS
SM
MD
LG