Ռուսաստանում սկսվել է հայրենական արտադրության բժշկական շնչառական սարքերի անվտանգությունն ուսումնասիրելու աշխատանքներ: Այս սարքերի մի մասն ուղարկվել է Միացյալ Նահանգներ: Խնդիրն այն է, որ երկու նման սարքերի պատճառով սկսված հրդեհի արդյունքում հիվանդանոցում վեց մարդ է զոհվել:
Հինգ մարդ երեքշաբթի օրը մահացել Սանկտ Պետերբուրգի Սուրգ Գրիգոր հիվանդանոցում, որոնցից չորսը գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում:
Հիվանդանոցի գլխավոր բժիշկը Սանկտ Պետերբուրգի քաղաքագլուխ Ալեքսանդր Բեգլովին ասել է, թե հրդեհը բռնկվել է, երբ շնչառական սարքերը միացված են եղել կովիդ 19-ով վարակված ծանր հիվանդներին:
Նման մի սարքի կիրառման ժամանակ էլ հրդեհ է բռնկվել Մոսկվայի հիվանդանոցներից մեկում` դառնալով մեկ մարդու մահվան պատճառ:
‘’Ավենտա – Էմ’’ տիպի սարքերից է Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ ապրիլ ամսին ձեռքբերված համաձայնության արդյունքում ուղարկել Միացյալ Նահանգներ: Ի դեպ, սարքն արտադրում է Ուրալի սարքաշինական գործարանը, որը է 2014 թվականից ի վեր գտնվում է ամերիկյան պատժամիջոցների ներքո:
Ռուսաստանն ունի նման սարքավորումների մեծ պաշար եւ կորոնավիրուսի բռնկումից ի վեր զարկ է տվել դրանց արտադրությանը: Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցում կիրառվել են վերջին արտադրության սարքավորումներ: Դրանց արտադրությունը թույլ տված ընկերությունը հայտարարել է, որ սարքավորումն անցել է անվտանգության բոլոր փորձարկումները եւ կիրառության մեջ է արդեն ութ տարի, որի ընթացքում չի գրանցվել նման որեւէ դեպք:
Ընկերությունը կոչ է անում մամլո ծառայություններին հանդես չգալ եզրահանգումներով, քանի դեռ շարունակվում է հետաքննությունը: