Մատչելի հղումներ

Բելառուսում ռազմական շքերթն անցկացվել է. Կորոնավիրուսը «խելագարություն» է


Հազարավոր զինվորականներ շաբաթ օրը Բելառուսում մասնակցել են ռազմական շքերթին՝ տոնելով Խորհրդային միության հաղթանակը Երկրորդ աշխարհամարտում: Նախագահ Ալեկսանդր Լուկաշենկոն լիովին հրաժարվել է կորոնավիրուսի համաճարակի հետ առնչվող որևէ գործողություն իրականացնել կամ սահմանափակումներ կիրառել:

Լուկաշենկոն, ով երկիրը ղեկավարում է 1994-ից ի վեր, կորոնավիրուսին առնչվող մտավախությունները «խելագարություն» է անվանել և բազմիցս առաջարկել վարակը հաղթահարելու համար օղի խմել, շոգեբաղնիք այցելել կամ հոկեյ խաղալ:

Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 21 հազարից ավել դեպք և 121 մահ: Երկրի շատ բնակիչների համոզմամբ իրական ցուցանիշները շատ ավելի բարձր են, քան պաշտոնական տվյալները:

XS
SM
MD
LG