Մատչելի հղումներ

Կդառնա արդյոք Աֆեյանի ՛՛Moderna Therapeutics’’-ը մինչև տարեվերջ COVID-19-ի պատվաստանյութի ստեղծողը


ԱՄՆ սնունդի և դեղորայքի վերահսկողության գերատեսչությունը (FDA) թույլատրել է ամերիկահայ Նուբար Աֆեյանի Moderna բիոտեխնոլոգիական ընկերությանն անցնել իր պատրաստած պատվաստանյութի հետազոտման երկրորդ փուլին

Այն կսկսվի շատ շուտով, նշել է ընկերությունն իր մամլո հաղորդագրության մեջ: MRNA-1273 պատվաստանյութը առաջին է, որ ստացել է թույլտվություն ամերիկյան հիվանդանոցներում փորձարկումներ անցկացնելու համար: Ընկերությունը տեղեկացնում է, որ հետազոտման 3-րդ փուլը նախատեսված է սկսել ամռան սկզբին:

Պատվաստանյութի պատրաստմանն ուղղությամբ աշխատանք են տանում նաև այլ ընկերություններ: Օրերս Pfizer և BioNTech ընկերությունները հայտարարեցին, որ մայիսի 5-ից հիվանդանոցներին կտրամադրեն պատվաստանյութեր՝ փորձարկումներ իրականացնելու համար:

Ամերիկյան ու գերմանական այս ընկերություններն ասում են, որ եթե պատվաստանյութը հաջողությամբ անցնի փորձարկումները, ապա հնարավոր է, որ այն պատրաստ լինի մինչև տարեվերջ ԱՄՆ-ում լայն տարածման համար՝ շրջանցելով մի քանի տարվա պատվաստանյութի զարգացմանը բնորոշ ժամանակացույցը: Բարեհաջող ընթացքի դեպքում հաջորդ տարի հնարավոր կդառնա կազմակերպել պատվաստանյութի հարյուր միլիոնների հասնող արտադրությունը:

Ընկերությունները հույս ունեն, որ ԱՄՆ-ի սննդի և դեղորայքի վերահսկմամբ զբաղված գերատեսչությունը հնարավորինս շուտ կտրամադրի թույլտվություն փորձարկումնները սկսելու համար: Դրանց համաձայնվել են մասնակցել շուրջ 360 մարդ տարբեր տարիքային խմբերից:

Facebook Forum

XS
SM
MD
LG